Բայցևայնպե՛ս ,նա նայեց, Հայացքն ուսից նետի պես, Թաքուն, ժպտալով քայլեց, Աներևույթ էր կարծես: Որպիսի բացի ինձնի՛ց, Ուրիշ ոչ ոք չտեսներ, Կարծես կողքի ընկերոջից, Թաքցնելու բան չուներ: Ի՞նչ աստճանի գայթակղիչ է, Ստագեղեցկությունը: 1996
Ասում էք ֆիզիկները թե՞ լիրիկները՞. խնդրեմ, ֆիզիկները պոեզիաի միջոցով դժվար թե որևէ բան բացատրեն։ Մենակ պատկերացրեք պոեզիաի միջոցով բացատրել Նյուտոնի երրորդ օրենքը))) բայց ինչքա՜ն օգտակար է ֆիզիկան որևէ երևույթ բացատրելու համար, էնքան հարմար է, որ կարծես ֆիզիկան, որպես գիտություն, նախ մարդկանց հարաբերություններում օրինաչափությունները իհայտ բերելու համար է։ Ֆիզիկայի որոշ օրինաչափություններ շատ օրրինաչափ են մարդկանց հարաբերություններում: Օրինակ ֆիզիկայում կա հավասարաչափ արագացող շարժում հասկացությունը: Մեր ֆիզիկայի ուսուցիչը, Պարոն Սաֆարյանը դա կհաստատի։) Բայց մարդկանց հարաբերություններում այդ շարժումը հաճախ վերածվում է հավասարաչափ քսմսվող շարժման: Ամեն ինչ շատ պարզ է, ըշտը եթե հավասարաչափ արագացաող շարժման ժամանակ մարմինը հավասարաշափ թափ է հավաքում, ապա հավասարաչափ քսմսվող մարդը գնալով իր դիրքերը բարելավում է որևէ բնակավառում: Հավասարաչափ քսմսվող շարժումը շատ նկատելի է պաշտոնյաների մոտ, էստեղ բացատրելու բան չկա, Սևակը վկա, ամեն ինչ ասել է են դիտմամբ նարդի տարվողների ու աշխարհի շալ...
Ձմեռ 1979 Գլխիս մազերի քանակը Հեշտ է հասշվել, և դա վատ չէ, Անհայտանում է սպիտակը Գանգատուփս ալեհեր չէ։ Ալեհեր է մեր ձմեռը, Մեր հեռու ու տաք ձմեռը, Երբ ձյան ֆոնին, կարմիրն հագիդ, Նկարում էի քո ոտքերը։ Նստած կրակի կողքին, Կարմիր, երկար գուլպաներով, Էդ իմ սերն էր քո հագին, Որ կարած էր կրակով։ Այրում էի քեզ հայացքով, Կրակի կայծկլտուն շնչով, Չգիտեմ խենթ թե միամիտ, Նայում էի ոտքերիդ։ Քո հայացքը ձյուներին Ձյուների պես դու մաքուր, Կարմիրը քո ոտքերին, Հմայվել եմ ես ու լուռ։ Չեմ ասի թե դա երեկ էր, Կամ թե տարիք, հասակ չկա, Բոլոր մեղքերս հիմա է, հենց ասյ պահին, հենց հիմա։
Վերջերս պատգամավորները խորհրդարանում ինչոր դիսկոմֆորտի մեջ են, ազատ և արագ չեն կարում տեղաշարժվել, մեկը մեկին դիմելիս ձեռքն է վնասում կամ շնչառության հետ կապված խնդիրներ ունեն։ Ուստի հաստատ ասում եմ, որ թավշյա խորհրդարանում հարկավոր են թավշյա նորմեր թավշյա պատգամավորների համար, և ոչ միայն նարանց այլ բոլորի, ովքեր թավշյա չեն, դաշնյա են կամ հաշնյա, կարևոր չէ, բոլորը պետք է հանձնեն առողջական վիճակը հաստատող նորմատիվներ խորհրդարանում աշխատելու համար։ Եվ այսպես, առաջին նորմատիվը. Պատգամավորի գլուխը պետք է լինի բավականին փափուկ, ասենք բռնցկամարտով պարապելու տանձաձև թեփով լցված պարկից ոչ ավելի ամուր, չնայած գլուխների ու էդ պարկերի պարունակությունը իրարից շատ չեն տարբերվում, բայցևայնպես հարկավոր է հետևել որ գլուխները արդ պարկերի նման լինեն փափուկ, որպեսզի եթե մի պատգամավոր բռնցքով հարվածում է մյուսի դեմքին, ձեռքը չվնասվի, ինչպես պատահեց վերջերս և պատգամավորը իրավացիորեն գանգատվում էր։ Պատկեարցրեք ձեռքը վնասված պատգամավոր, ինչպե՞ս է հաշվելու ստացած պարգևվավճարը, պրիստիժը, պատգ...
Comments
Post a Comment