Փիլիսոփայական

Մենակություն


Ես ամենուր քե՛զ փնտրեցի,
Պատահաբար մտա մարագ,
Մարագ, որ ո՛չմեկինը չի՛,
Թաքուն դրա՛խթ երկնքիս տակ:

Ճռում է դուռը կիսաբաց,
Լույսի շողեր է հորինում,
Ու ես կոճղի վրա նստած
Սիրո մասին մի՝տք եմ անում.

 Ե՞րբ է սերը գոյատևում,
Քիչ-քիչ հատնելուց, այնպես չէ՞,
Ուրիշ ի՞նչ կա էս աշխարհում.
Կա մի կատո՛ւ,
.............. որ այստեղ չէ՝:

Բարեկա՜մն իմ էս մարագի,
Ավա՜ղ, նա էլ է ինձ լքել:
Ես ամենուր ինձ փնտրեցի
Ու նորից մարագ էի մտել,

Կատուն էր իմ տեղը նստել,
Կատուն էլ էր դրախթ եկել:
19.04.2004



Գազանները չեն խոնարհվում


Գազանները չեն խոնարհվում,
Նրանք տափում են:
Նրանք տափում են երբ լափում են,
Տափում են երբ պարտվում են,
Նրանք տափում են,
Խոնարհվելու բնազդ չկա՝:

12.12.2011



Ու 


Հանու՛ն խոսքի ազատության,
Թալանեցի՝ն մեր ապագան,
Ցավոք սրտի չկշտացան,
Ու բարքե՝ր են շուկայական:
Իրավունքի ազա՛տ շուկա,
Չարչի՛ն ազատ խոսքի վկա,
Խի՛ղճ ու պատիվը անպատկան
Ու վերնախավ շուկայական:
Վերնախա՛վ է վերնաՀ՛ավը,
Վերին թարեքի չա՛ղ հավը,
Չաղ բրոյլե՜րը ամերիկյան,
Ու կչկչոց հուդայական:

07.02.2010



 Տխուրը հեշտ է 


Տխուրը հեշտ է,
Նույնիսկ երջանիկի համար,
Նույնիսկ խելագարի համար,
Իսկ եթե կիսախելագագա՞ր,
Անլու՛րջ սիրահար,

Անվ՛երջ երազող,
Վ՛իշտն առհամարող,
Զգալ երանություն հոգուդ ցավերից,
Ապրե՜լ,

Չգիտես ինչու՛ մեկին խայթել,
Որ չննջի իր խոհերի մեջ,
Վտանգավոր է, կխաբեն:
Խաբված հավատարիմ,
Խորթ ու մտերիմ...
Տարակուսանքնե՜ր իմ,
Արդեն տխուր է
 Իսկ կյանքը տխուր չէ,
Անհասկանալի է:
08.08.2006



Դու ինձ նման էս 


 Դու ինձ նման էս,
Հե՝շտ էս լինում բարերար,
Երևի ինձ պե՝ս
Չգիտես ինչպե՝ս լինել չար:
Ու նայու՜մ էս.
Ու նայու՜մ եմ քեզ երկար,
Աշխարհի չափ էս,
Ընդհամենը մի նկար:
Գրողը տանի, սա իմ նկա՜րն էր,
չէ՝ի նկատել.
31.06.2006


Վա-բանք


Օվ խաղում է միյայն վա-բա՛նք,
Լա՛վ գիտի ինչ եմ ասում,
Անմիտ է ամեն նախատանք,
Որ հիմարն է փորձանք փնտրում:

Դա կարծես թէ գայլն է կծել,
Ու վարագել քաջությունով,
Ազատությամբ սիրտտ ես խոցել,
Ցավերը առհամարելով:

Դու կանգնում ես լեռան պես,
Քամիների պես թափառում,
Երբ սուտը մոռթում է քեզ
 Ու թիկունքից են հարվածում:

Դու չգիտես հապաղել,
Վա-բանք դրած ամեն ինչ,
Թույներ կարող ես փորձել,
Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ:
1997





Հին նստարան


Այո՛ իմ հին նստարան,
Եկա նորից ծխելու,
 Իմ խոհերի հանգրվան,
Նոր միտք ունեմ կիսվելու:

Հայացքը քո մաշմշված
Բազում իմաստներ ունի,
Ավելի կիրթ ու զսպված,
Քան շատ կույտեր մսերի:

Իմ փայտեղեն բարություն,
Իմ լավ ընկեր սրտամոտ,
Երբ փնտրում եմ գթություն
Փոշման դառնում եմ քո մոտ:

Ես միշտ գալիս եմ քո մոտ,
Ես միշտ իզուր եմ փնտրում,
Ու իմ վերքերը ցավոտ
Քո ափերին եմ շոյում:
1995




 Լռություն


Փորձիր ըմբռնել լռության լեզուն,
Փորձիր գուշակել իղձերը նրա,
Եղիր նրա պես խորիմաստ խոհուն,
Եվ այդ մասին թող ո՛չ ո՛ք չիմանա:

Փորձիր գրավել անառիկ հեռուն
Ու մի վախենա դավող խավարից,
Եղիր արարիչ այն մութ աշխարհում,
Հորինիր շանթեր հանգած լույսերից:

Եղիր միայնակ գոնե մեկ վայրկյան,
Թեկուզ և լքված, թող այդպե՛ս լինի,
Նվաճիր բարձրու՛նքը հպարտության,
Եվ պի՛կն այդ, թող քո անունով կոչվի:

Փորձիր հեռանալ անաղմուկ ու լուռ,
Փորձիր թափառել հոգուտ սարերում,
Որոնիր այնտեղ մի փոքրիկ մատուռ,
Վաղուց այնտեղ քեզ քո խիղճն է սպասում:
1998թ.



Վերի թաղի Օնիկը


Ես երբեմնի կգամ Փարիզ,
Կգամ կորած ղշի պես,
Հեռվի սեր է թառել մտքիս,
Սիրտս արել երկու կես:

Ես գիշերով կգամ փարիզ,
Կգամ վերի ճամփեքով,
Մեր գյուղ էդ ճամփով եմ գալիս,
Հենց իմ յարիս տան մոտով:

Հենց որ դարից իջնեմ վար,
Կանգնեմ Փարիզի մեջտեղը,
Կասեմ ես հո՛ս եմ աշխա՛րհ,
Աիժմ գիտցե՛ք իմ տեղը:

Վերի թաղի Օնի՛կն է հոս,
Անձամբ ինքս եմ ժամանել,
Անցել հազար դար ու փոս,
Եկել Փարոզ եմ հասել:

Ու թող ամբողջ հրապարակը,
Հավաքվի որ ինձ լսի,
Մենակ պառավ Արուսիակը,
Հանկարձ ենտեղ չլինի:

Էդ օրիորդից վախենում եմ,
Նորից մի բան կմոգոնի՛,
Արուսիակին ես լավ գիտեմ,
Կասի Օնոն փող չունի:

Հետո ի՞նչ որ փող չունի,
Փարիզը փողո՞վ են սարգել,
Բա անմահական Վիյոնի
Մտքերը ո՞վ է գնել:

Թէ մտքերը ոչինչ չարժե՞ն,
Ու խանգառում են ապրել,
ես դժգոհ չեմ որ իմ սրտեն,
Պոետի քար են կախել:

Ես գիշերով կգամ Փարիզ,
Կգամ վերի ճամփեքով,
Մեր գյուղ էդ ճամփով եմ գալիս,
Հենց իմ յարիս տան մոտով:
14.08. 2005



 Քամի


Արի, քամի, երգենք միասին,
Անմշակ այգու մացառոտ բեմին,
Ու թող մեզ լսեն ուռին ու բարդին,
Սիրո հուշ կախենք նրանց ճյուղերին:

Արի քամի պարեմք միյասին,
Թռչենք բարձրանանք ձորի եզերքով,
Ուրախացնենք բարի գետակին,
Խաղողի այգում արբենանք գինով:

Արի քամի տխրենք միասին,
Ճյուղերը լքող տերևների պես,
Ես կխառնվեմ այն տերևներին,
Դեղին խոհերին աշնան հեռատես:

Արի քամի, սրտամոտ իմ քույր,
Հորիզոնների օդային համբույր,
Արի հորինենք մի հեքիաթ մաքուր,
Թափառենք, պատմենք դաշտերին թափուր:

Արի քամի ոռնանք միասին,
Այն անվորսալի գայլերի լեզվով,
Արի գնանք մեխվենք ժայռերին,
Արի քարը ծակենք երգելով:

Արի գնանք կռվենք լեռան հետ,
Ուզում եմ որ նա գերի հանձնվի,
Թեկուզ փշրվեմ, կորչեմ փոշու հետ,
Ես չեմ վախենում գրողը տանի:

Արի իղձեր հիշատակենք,
Վաղամեռիկ երազներ,
Արի ծովեր ալեկոծենք,
Թափենք իզուր անձրևներ:

Արի լինենք մեղմիկ զեփյուռ,
Որ այգուն սեր է հուշել,
Շնչել ամեն վարդից մի բույր
Ու լուռ ու մունջ հեռացել:

Կամ թե քամի եկ սանձարձակվենք,
Դառնանք մրրիկ, եթերը ճեղքենք,
Վայրագ սուլոցով քաղաք ներխուժենք
Ու մարդկանց վրա մի լավ ծիծաղենք:

Արի քամի մերվենք բուքերին,
Սառցե բյուրեղյա վրձիններ սարքենք,
Մարդկանց վախկոտ պատուհաններին
Հազար ու մի բաներ նկարենք:

Արի քամի փախչենք միասին,
Փախչենք, հեռանանք հեռուն անորոշ,
Արի քամի լսիր իմ խոսքին,
Ի՞նչ ես մոռացել աշխարհում այս գորշ:
1987



Թվում է 


Ինձ թվում է թէ հոգնել եմ,
Թե հոգնել եմ երազել,
Թվում է թե արթնացել եմ,
Բայց անքուն եմ մնացել:

Ու թվում է թե փաղչում եմ,
Թե լքում եմ մի աշխարհ,
Ու ամեն ինչ մոռանում եմ
Ին՛չ, որ կոչվում է արդար:

Ինձ թվում է անիմաստ է,
Անիմաստ է երազել,
Իսկ անցյալը հեռանում է
Ու հուշում է չհիշել:

Այս վարկյանն է լոք ինձ հետ,
Այս գրիչն է իմ ձեռքին
Ու մի հարցմունք անհեթեթ.
Ինչպե՞ս է կուտակվում փոշին:
1987




Ջրիս կաթիլներ


 Ջուր եմ տանում աղբյուրից,
Պաղ ջուր եմ հայտնաբերել,
Որը հողի ընտերքից
Բարի աղբյուրն է քամել
:
Կաթիլ կաթիլ հավաքել,
Թորել է այլ նյութերից,
Որոնել է ու քամել
Ապառների սրտերից:

ՈՒ հոսում է աղբյուրից,
Զուլալ ջուրը կյանքաբեր,
Իսկ ես ագահությունից
Շարել եմ չորս տին կժեր:

ՈՒ չի զլանում աղբույրը,
Նա շռայլ է ու բարի,
Թեկուզ ծուռ եմ դրել կուժը,
Չորս տին ցայթեր են ջրի:

Աղբյուրից ջուր եմ տանում,
Որ աղբյուրն է հորինել,
Երեկո է աշխարհում,
Որիս լուսինն է տիրել:

Ու լուսինը սիրահար
Շողը շաղել է ջրին,
Ու աղբյուրից իմ վարար
Սերն է բխում ու բարին:

Ամեն կաթիլ լուսնի լույսով
Ադամանդի պես ժպտում,
Մի ակնթարթ փայլ ապրելով
Թռչում են ու չքանում:

Ու շողշողում են իրար
Կաթիլներն ու իմ հոգին,
ՈՒ լուսնի փայլի պես վառ
Լույս է թառել իմ սրտին:

Ավաղ ես անփույթ էի,
Չեի խնայում իմ ջուրը,
Վստահ որ միշտ կհոսի,
Շատ առատ է աղբյուրը:

Կաթիլ կաթիլ իմ սրտի
Ցայթերն են վատնվում,
Կաթիլները աղբյուրի
Փայլում աներևութանում:
1998





Հոգս 


Քունը վզովս է ընկել,
Ինձ մահճակալ է ձգում,
Գործս կիսատ եմ թողել,
Ինձ իմ հոգսերն են կանչում:

Չեմ սիրում ես ինքս ինձ,
Երբ ինձ հոգնած եմ զգում:
Ուզում եմ ծնվե՛լ նորից,
Ուժ եմ իմ մեջ որոնում:

Գոնե մի ճիգ մարմնումս,
Որ ինձ տեղիցս պոկեմ,
Գոնե մի կայծ աչքերումս,
Որ տանս դուռը գտնեմ:

Քարշ տամ ես ինձ փողպցով
Գործ քեզ գրողը տանի,
Ինձ թաղեցիր հոգսէրով,
Օ՜ քունս ոնց կտանի:
1987




Ու՞մ խաղն է դա


Սև օրերի քսանամյակին
Պար են բռնել ու պարում,
Ձեռք են մեկնել Թուրքի սրին,
Ու հաղթանակ են գոչում:

Ու հախթանակ են գոչում,
Երևանի կենտրոնում,
Ա՜խ դուք հաղթե՞լ էք ուզում,
Ու՞մ:
Նրան ում երեկ հլու հարգանքով

Զիջել էս ճամփան, քանզի փո՛ղ ունի,
Թե՞ են տզրուկին որին քծնելով
Ուզում էիր, որ քեզ նեցուկ լինի:
Ամեն օր պարտվել, մի օրում հաղթել,

Ի՞նչ երազանք է, ի՞նչ ցնորք է սա:
Կազինոներում երբեկ չէ՞ս հաղթել
Ու ողջը դրել զերոյի վրա:
Մի՛ թե չգիտես ու՞մ խաղն է դա:
04.03.2008



Սոկրատի վերջին գիշերը


Սուրճը ուղեղս էլ չի թարմացնում
Իսկ աթոռն ինձնից վաղուց է հոգնել,
Ամեն շարժումս հաշվի է առնում,
Տնքում է կարծես փիղ է շալակել:

Հին պահարանն է անկյունում նիրհում,
Դռան բանալին անհույս թեքած վար,
Այդպես քիթը կախ բիձեքն են ննջում
Ու հեկեկում են, հեյ գիտի աշխարհ:

Ո՛վ ասես չկա էդ պահարանում
Իսկ ամենա վերին դարակում
Մի երես առած մուկ է բնակվում
Ու դիտմամբ միշտ լավ գրքերն է կրծում:

Մկան ատամները միշտ աճում են,
Կրծում է որ ատամները մաշվեն,
Կրծում է որ ծնոթները փակվեն,
Այո՛, մկները պիտի միշտ կրծեն:

Այդ մուկն երևի քանդակագործ է,
Ամեն գիրք տարբեր ձևով է կրծում,
Կամ փորձառու գրագող է,
Մի քանի գրքից մի գիրք է սարքում:

Այսօր պիտի դրա հախիցը գամ,
Իմ գրածները դնեմ թող կրծի,
Թող կրծի, կշտանա վերջին անգամ,
Ուղեղի ցնցուն ստանա,տառապի:

Հիմա, հենց հիմա քո գլխին բերեմ,
Առաջ իմ աթոռ, անցանք հարձակման,
Անցանք հարձակման,գրագողի դեմ,
Զգուշ կացիր մկնիկ, թշնամիք եկան:

Ես մտածում եմ նա կռթկռթացնում,
Երևի ինչ որ քարոզ է կրծում,
Հեշտ է կռահել, թե ինչի մասին,
Կատու չեմ, բայց չեմ սիրում մկներին:

Գլխիս կռթկռթուն քարոզ է թափվում,
Համոզում է ինձ ու չի համոզում,
Որ առաջինը խոսքն է եղել,
Մի գուցե սկզբում խնձո՞րն է եղել:

Իսկ ինչու՞ են Սոկրատին դատել,
Մեկի խնձորին թթու՞ էր ասել,
Թե՞ համ խնձորին թթու էր ասել,
Համ էլ հեգնորեն սնունդ պահանջել:

Դե արի ասա ինչու՛ են դատել,
Ինչի՞ համար խոսքի՞ թե՞ խնձորի՛,
Որտե՞ղ են նրա խոսքն հաշվի առել,
Դիագենեսիի տակառի մե՞ջ…



 ***
Աթոռս նորից տնքաց կամակոր,
Նրան դուր չեկան իմ նոր մտքերը,
Իսկ երեկոյան ստվերներին օրոր
Իջավ Սոկրատի վերջին գիշերը

 Անտիկ հունացին իմ հյուրն է այսօր,
Կամ էլ մեզ բանտ են նետել միասին,
Ու մակարդվել է կյանքը հին ու նոր
Վողուց ճաքճքված, բանտի պատերին:

Լուռ էր Սոկրատը, անգուշակելի,
Լռության հետ էր խոսում երևի,
Փորձեցի խաղտել արդ լռությունը,
Լսել Սոկրատի իմաստությունը.

Սոկրա՛տ, ուզում եմ մի բան հարցնել,
Դուք բատնի մեջ է՛լ ոչինչ չե՞ս գրել:
- Ուզում էս ասել որ ոճրագո՞րծ էմ
Ու մի բան էլ պիտի ե՞ս գրեմ:

- Ոճրագործները թույն են հորինում,
Ու ըստ օրենքի ձեր թասը լցնում,
Ազատությունը քմահաճ ներկում,
Ուրիշի արյան գույնով են գրում:

Իսկ քեզ թեկուզ և դատապարտել են,
Դավադիր եղել քո ազատ մտքին,
Քո մտքերը միշտ լուսաորել են
Մթի ճանկերուն, կյանքի հայելին:

- Իզուր էս կարդում բարի քարոզներ,
Ես միշտ այս կյանքից եղել եմ բարի,
Տածել եմ բազում անխռով մտքեր,
Հուշել եմ կատվիս, որ չմլավի:

Ու պրպտել եմ գանգիս կեղևում
Ընդիմություններ խորամանկներին,
Կարծես սատանի հմուտ թակարդում
Թողել եմ ոտքիս պլոկված կաշին:

Մտաբերում եմ երբեմն նրան,
Մի ինչ որ չնչին, հիմար առումով,
Որ կարծես ինձնից չանչել է մի բան,
Սահել է մի պահ իմ երակներով:

Մի ինչ որ անցավ մասնիկ իմ սրտից
Կլպել է ալմաստ իր ճիրաններով,
Քամել կիսամեռ արյունն այնտեղից,
Հիացել կարմիր պղպջակներով:

Հրճվել իմ վրա ու իմ գիտության,
Քանի որ թելը մարդկային կյանքի`
Շարունակություն կեղծված պատմության
Ու կա մի իլիկ`, բարին կհղթի:

Եթե իմ խոսքը՝ մտքերի սփոփանք,
Ես ձեռք եմ բերում դավ ու թշնամանք,
ԵՎ ի՞նչ է միտքը, և ի՞նչն է հանցանք,
Ավա՝ղ, հարցիս հետ չեմ տածում զարմանք:

*** -
Սոկրա՛տ, ուզում եմ սուրջ առաջարկել,
Մի գուցե գինի՞, ի՞նչ կուզես խմել:
- Իսկ կոպուչինո չունե՞ս, զարմացնես,
Սուրճը ի՞նչ է, որ ուզում էս խմես:

- Սու՞րճը, թարմությու՛ն, չի՛ թողնում քնել,
Գիտեմ, որ առաջ դուք սորճ չեք խմել:
- Այո՛ չենք խմել, ոչ էլ կերել ենք,
Դրա համար էլ անմահացել ենք:

- Հիշու՜մ եմ ինչպես ձեր դատավորը
Հերքեց սննդի պայմանագիրը
- Թե իմ պայմանը հանկարծ ընդունվեր,
Խեղճ դատավորը սոված կմեռներ:

Ես պահանջեցի վայել գոյություն,
Մարդու իրավունք և ազատություն,
Ո՞վ է իր խելքը հացի հետ կերել,
Որ նման պայման ցանկա ընդունել:

Նման պայմանը վտանգ է սպառնում
Նրանց, ով մտքի արմատն է կրծում,
Տեղավորում որովայնում
Խելացի են ձևանում, Կրծում են, Կշտանու՛մ:

Թե նոր բան գիտես, ասա իմանամ,
Ի՞նչ նորություն կա այս հին աշխարհում,
Մեկի անունը տուր լսե՛մ, զարմանա՛մ,
Թե մինչև հիմա ում չեմ ճանաչում:

- Ասեմ Սոկրատ ջան,
Ղուռչուլ Աղվա՛նը,
- Ղուռչուլն հատուկենտ բացառություն է,
Ես էլ եմ ծանոթ նրա անվանը,

Նրա ամեն մի սուտը մեծ գյու՛տ է,
Սու՛տը, որ ճշտի երկրորդ կեսն է,
Բանականության ապաստարանը,
Ու հալալ սուտը վտանգաոր չէ

 Ու դառնում է ճիշտ կեսի զրահը:
Չեն ստում միայն խելագարները,
Ճիշտն են քարոզում խորամանկները,
Թեև անպատճառ օրերից մի օր

Մնում են ծախու կնոջ պես տկլոր:
-Սոկրատ ուզու՞մ էք զանգահարեմ գան,
Սիրո ծառաներ, սիրուն աղջիկներ,
-Սուս թե.չե հիմա իմ Քսանտիպան

Կսկսի խոսել դարերը իվեր:
Ու կթվարկի բոլոր բոզերին
Մեկ առ մեկ, հնուց մինչև այս օրս,
Քեզ կլղոզի քո հին աթոռին,

Կստուգի ի՛նչ եմ ներարկել փորս:
Ա՛յ թե դատեին իմ Քսանտիպաին,
Վա՛յ դատավորին ու դատարանին,
Բոլոր պայմանները կնդունեին

Ա՛յ թե ի՛նչ է նշաշակում կի՛ն, կի՛ն:
- իսկ ո՞ր աստծուն եք դուք հավատացել,
Հեթանոսներից որի՞ն եք պաշտել:
- Իմ միտքն ու խիղճն են ինձ աստված եղել,

Որոնցից երբեք դարան չեմ սարքել:
Ես միշտ իմ խոհուն աշակերտներին
Ինձ հետ վիճելու ճամփա եմ թողել,
Չեմ թառել նրանց մատաղ մտքերին,

Չեմ փորձել նրանց հնազանդեցնել:
Հավատը զենք է ու անպարտություն,
Բայց կա խորամանկ դաստիարակություն,
Որ մարդու հոգուց ներս է ծկլատում

Ու մատնում չարքին, մարդն ինչ է տենչում:
Հետ էք զարգացել հազար տարիներ,
Թեև ձեռք բերել շատ հարմարանքներ,
Բայց ամեն մեկդ մի կուռքի ծառա,

Ճառ ասի կամ թե մի տեղ թռվռա:
Մեր ժամանակի միտքը միշտ պարզ էր,
Նույնիսկ ստռուկը մեծ Եզոպոս էր,
Թեև հիմա էլ միտքն ստրկացրել,

Շոու են սարգել , չե՛, բան չի փոխվել:
-Փոխվել է փոխվել, հարգելի Սոկրատ,
Այժմ մարդն իրեն կարծում է ազատ,
Քանզի չգիտի ում ստրուկն է,

Հնարավոր է, որ տերը մուկ է:
Ազատը ինչպես թռչյունը օդում,
Թռչնի պես զգոն չե վայրեջքի պահին
Ու բաց դաշտի մեջ կամ անապատում,

Կարող է նստել աղվեսի պաչին:
Սուտն է հիմա ստրուկի տերը,
Իմիջաիլոց, ձեր դեմոկրատիայ ով,
Որ եկավ ընկավ սատանի ձեռը,

Հիմա ամեն ինչ չափում են փողով:
-Մեր դեմոկրատիան հասկացություն է
Որը վաղ թե ուշ պետք է հասկանան,
Իսկ այն ինչ հիմա բարգավաճում է,

Հորինել է անձամբ իմ Քսանտիպան:
Գիտե՞ս այդ կինը ինչ խորամանկ է,
Ի՞նչ եռանդուն է ու հաստատակամ,
Յուրաքանչյուր խոսք հնարանք է

 Ու չի փնթփնթում նա երկու անգամ:
Փնթփնթոցը միշտ շարունակվում է
 Ու սպիրալաձև զարգացնում ոճը,
Այս պահիս նա ինձ դավաճանում է

Ու մեկը խաբում է իմ կնոջը:
Ու պոռնկության արհեստանոցում
Հղկում է մտքերն իմ Քսանտիպան,
Խորհում իմ մասին ուրիշի ծոցում

Ու հորինում է ձեր դեմոկրատիան:
Իսկ փողի մասին նոր բան չեմ լսում,
Մեր ժամանակ էլ բոլոր դռները
Ոսկով էին բացում ու ոտքով փակում

Բայց մերն էին մեր սեփական մտքերը:
Մի բան եմ տեսնում, մի փոփոխություն,
Գիտություն դարձած մտքի գողություն,
Փափախ թռցնող ստեղծագործողներ,

Սիրում են գրել համերգի տոմսեր:
Ու Եզոպները ինչքան էլ խոսեն,
Ինչքան էլ պատմեն ու սրամտեն,
Ստի դրոշը վեր կբարձրացնեն,

Նրանց մտքերը կյուրացնեն:
Ու գողը պիտի խոսի այն մասին
Թե ինչ էր թառել Եզոպի մտքին
Ու առաջինը նրան կլսեն,

Գողերը իրենց գործը լավ գիտեն:
Ազատությունը գողի համար է,
Գողը լա՛վ գիտի նրա արժեքը,
Այս հակասությունը ամուր կապ է

Ու փիլիսոփայության օրենքը:
Պարզվում է մարդու ազատությունը
Միտք չէ և ոչ էլ աշխարահայացք,
Ազատությունը ձայնն է, հնչյունը,

Որ տարածվում է աշխարհից աշխար:
-Ախր գողերը միշտ սուսիկ փուսիկ,
Ու նրանց համար կա միայն մի միտք,
Ի՞նչ ձայն ու հնչյուն աշխարհից աշխարհ,

Ու չեն ճանաչում նրանք ոչ մի կարգ:
- Գողի կարգերը ոսկին է, փողերը,
Կատակ են նրա համար կարգերը
Գիտես ի՞նչ կասեմ քեզ գողի մասին,

Գողը չի լսում մեծ ստախոսին:
- ինչի՞ մասին է խոսքը, չգիտեմ,
Այդ դեպքում ո՞վ են մտքի գողերը,
Ստախոսներ չեն մեծ կամ փոքրիկ,

Մարդկանց գանգերում տպում են կեղծիք:
- Ոչ թե գանգերում, այլ գրպաններում,
Այնտեղ են ազատ կյանքը ճմրթում,
Գողի գրպանում,  անդրավարտիքի

Որտեղ ամեն ինչ իր գինը ունի:
Իր գինը ունի ամեն մի հանցանք,
Արդարություն, միտք ու երազանք,
Իր գինը ունի ամեն մի զիբիլ

Ուր մարդը չարժի անգամ մի ոջիլ:
Ամենաբարձր մտքի դիրքերից
Ինչ ասես որ չի հանի գրպանից,
Հավասարությու՞ն էս դրել մտքիդ,

Ա՛ռ քեզ աներևույթ ապարտեիդ:
Որ որոշում է ստույգ մոտեցումներ,
Ստույգ գնահտում մարդկաին կյանքեր,
Նա լավ գիտի ու՛մ ե՛րբ գլխատել,

Ու տե՛ս թե հիմա ու՛մ են գլխատել:
Նրա՛ն ո՛վ գլխի գինը չի մուծել,
Ստու՛յգ է այս հարցում աշխարհս եղել,
Հեթանոսության գրկում մրափել,

Ոչինչ չի՛ փոխվել, ոչինչ չի՛ փոխվել:
Ու կրկնվում է ամեն ինչ նորից,
Գիտության մայրն էլ կրկնությունն է,
Մարդու ժպիտը ծնվում է փորից,

Բոլորից ուրախ թագավորն է:
Ժպտում էն նրանք բարի, սիրալիր,
Պետք լինի կասեն ջուրն է կարմիր,
Ուրիշի արյունն անգույն, գույն չունի,

Ահա ուժը ու միտքը գրպանի:
- Սոկրատը աչքերն ինչպես հանելուկ
Ուղղեց սեղանի վրա, իր թասին,
Իսկ պահարանում մի անամոթ մուկ

Ականջ էր դրել ինձ ու Սոկրատին:
Իսկ վաղորդյան լույսի շողերը
Ցայտում էին, մեկը մեկից անհամբեր,
Իսկ մեծ հանճարի խոհուն պատկերը

Դառնում էր թափանցիկ ու անտարբեր:
Դեպի անհունը գնալուց առաջ
Սոկրատը իր թույնի թասը վերցրեց,
Ուզում էր խմեր, ես ասացի կա՛ց

Ու թույնի կեսը իմ թասը լցրեց:
Առավոտ կանուխ մենք թույն ենք խմում,
Թունավորված է մեր լուսաբացը,
Եթե այսպե՛ս ենք բարի լույս անում,
Սոկրա՛տ, բեր խմենք կատվի կենացը:
08.10. 2005








Երազ 

Մթության մեջ և խավարի
Միայն երազն աչքեր ունի,
Միայն երազն հույսեր ունի,
Հույսեր, ձգտում, նպատակ:

Երազն արարիչն է կյանքի
Ու խառնարանն է իղձերի,
Սլացիկ լույսն է պոետի,
Գիսաոր աստղից արագ:

Մրմունջն է սիրահարների,
Անհասությունն է հանճարի,
Փառքի հևքն է հերոսների
Կենաց մահու ժամանակ:

Փայլն է պսպղուն աստղերի,
լուսե շղարշն է լուսնյակի,
Կարողությունն է արևի,
Հեռվի փայփայանքը տաք:

Ուժն է գարնանային ծաղկի,
Որ պիտի անպայման ծաղկի
Եվ նույնիսկ չարագործի
Միտքն է դավի ժամանակ:

Ընթացքն է այս մոլորակի,
Տարածությունը տիեզերրքի,
Մթության մեջ և խավարի
Միայն երազն աչքեր ունի
20 .05. 2006








 Ազատության ստախոսություն

 Ազատության շուկայում Երկու իր է վաճառվում,
Հարմարավետ ճշմարտություն,
Հոգուտաբեր արդարություն:

Ի՛ր են, իրե՛ր իրակա՛ն,
Կպած կաշվից սեփական,
Հարմարավետ ճշմարտությում,
Հոգութաբեր արդարություն
:
Ու քարոզնե՜ր, քարոզնե՜ր,
Վ՛այ փափաղ թռցնողներ,
Ո՞ւմ աչքերն էք կապում
Ու պոչերդ քողարկում:

Ստով սնում ստռկացնում,
Համբուրգեր էք բաժանում,
Ինքներդ ինչո՞վ էք սնվում,
Արյունո՞վ:
29.3.2007





























 Ասեք ինձ

 Ասեք ինձ ա՛յն,
ինչ ես զգում եմ,
Ինչ չեն պատմել ու չեմ լսել:
Ջնջեք ա՛յն,
ինչ կասկածում եմ,
Մոռացել եմ տառապել:
Մոռացել եմ տառապել,
Ալեկոծվել եմ անդարձ,
Ալիքնե՜ր են ծավալվել,
Աանդո՛ր չլինին՝ հանկարծ:
Հանկա՝րծ օրերը գալի
Չդառնան լու՜ռ,տաղտկալի՛,
Փրփուրներն ալիքների
Ավելի են հուսալի:
31.03.2008

 Սև ճշմարտություն

Ճշմարտությունը գեշ է,
Սիրունը չկա.
«Ուժեղը միշտ անմեղ է»
«Թույլը հրեշ ու ագահ»
Ճշմարտությունը հին է,
Օգտագործված ու անպետք,
Եվրոպական շուկայում
Այն ձրի են բաժանում:
Ճշմարտությունն էժան է,
Ձրի՜ է, ա՛ռ չեմ ուզում,
Բառերի կույտ, զիբիլ է,
Խոսի՛ր, թէ չես ալարում:
Իզուր՝, ճիշտը չփնտրեք,
Սև՛ է, ու աղբ է թվում,
Երբ մեռնեմ ու ինձ թաղե՝ք,
Հագցրեք սպիտա՛կ կոստյում:
Ճշմարտությունը սև է,
Ո՛չ, գիշեր չէ անհատակ,
Նա՛վթ է, նա՜վթ է, վառելի՛ք,
Զարգացած դարի մարդիք..
28.09.2006



 Սպիտակ առավոտ

Ձյուն է եկել ու անդոր է,
Հանկարծակի լռություն,
Ու մի սպիտակ առավոտ է,
Մի գիշերվա պատմություն:
Գուցե դեռ չե՞մ արթնացել,
Աչքերս բա՞ց եմ քնել,
Ու սպիտակ է, լռություն,
Ու միապաղաղություն:
Անտարբերություն,
Գեղեցկություն,
Խաղաղություն,
Մաքրություն,
Սառնություն,
Ձյու՜ն:
26.12.2007



  


 Մանկություն

Գողցած խնձորն համով է,
Ինչքան ուտես շատ չի՛ լինի:
Թշնամիս պահակ Խորենն՝ է,
Որ ինձ երբե՜կ չի բռնի:

Շոգ օրերին համառորեն
Էժան - գազով ջուր եմ փնտրում,
Պաղպաղակի գինը արդեն՝
Ցավոք սրտի չե՝մ հարցնում:

Անուշ ընկեր, հիշու՞մ էս ինձ,
Օտարության ճանկերում,
Հեռացե՝լ ենք մեր հին թաղից
Ու նոր թաղ չե՛նք որոնում:

Ու երկուսս էլ չե՛նք հասկանում
Թե արևը ու՞ր է գնում,
Ինչպես մանու՛կ տարիներին:
17 .08.2005


Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Խորհրդարան 2023

Հիմա