Պալատական
Այլևս ո՛չ սովետական՝ Մեծահարու՜ստ է պաշտոնյան, Հավատացյալ ու գողական, Լափամանը օրինական: Այժմ ազատ են կարգերը, Պալատական ազատություն, Այնտեղ երջանիկ շները Վայելում են կուշտ գոյություն: Պալատական շնիկը սին, Լափամանը սեղմած կրծքին, Դունչը հառած դեպի լուսին, Կաղկանձում է սիրո մասին: 11.04.2011