Posts

Showing posts from 2024

★★★

 Պատերազմը պետք է ճիվաղին, Քանզի դեռ չեն դատում հաղթողին՝։

★★★

 Ցարերը ունեն մի նենգ հատկություն, Սխրանք են սարգում ամեն ստորություն։

Ինքնանկար

Ջահել օրերս այրեցի խելառ,  Ինչպես կամեցա, ինչպես պատահի,  Ու չեմ կրկնել երբեկ ոչմի բառ,   Օրս հայտնություն ու գյուտը դարի։  Հետապնդում է նա ինձ ամեն օր,  Ջահելությունս, որին այրեցի,  Գուցե տարիներն այնքան են անզոր, Որ ժամանակը սոսկ մի կույտ փոշի։   Ու կախարդում է հեռու բաղձալին,  Երազանքներս շնչում են կարծես,  Իմ ընկերը միշտ եղել է քամին,  Միշտ որոնում է ու շտապում ինձ պես։

17 տարեկան

  17 տարեկանից հետո Մարդը մնում է 17 տարեկան, Ժամանակի թևերի ներքո Չկա ավելի հետաքրքիր բան։