Շագանակները
Շագանակները ասֆալտի վրա Փռվել են ինչպես կոտրված սրտեր, Նրանց համար էլ ուրիշ սեր չկա, Այնքան նմա՜ն են: Նրանցից մեկը մեջտեղից կիսված, Անցորդը ճխլեց ու անցավ գնաց, Մի տերև ծառից կամաց շշնջաց. -Երևի իմն է Տերևներն են շշնջում Իմ սիրո մասին, Շագանակներն են ընկնում Սրտի պես գետին: Թերևս այդպես պիտի լինի, Աշուն է արդեն, Ոչինչ հավերժ չէ: Տերևներն են շշնջում Իմ սիրո մասին: 22.03.2004