Հավանոցի հավքերը
Հավանոցի հավքերը՝ Փնովում էին կարգերը: Փթել են թարեքները Ու ծեռտոտ են բները: Կարծես հավեր չեն այլ բվե՛ր, Բայց ոչ մեկը չուներ ներվեր, Ու բոլորը ծնված օրից, Տառապում էին քոռությունից: Հենց մի քիչ էլ մութը նեղեց Հավախորհուրդը սկսվեց, Ու հավքերը հավանոցի Քչերը փուք անցան գործի: Կչկչվում էր երկու թեմա. Ազատություն և ապագա. Եվ այլ վեճակչկչոցներ, Կչկչում էր ով ինչ ուզեր: - Ինչու՞ ով որ ձվատու չի՝ Տանում են մահապատժի, Ինչ մեղք ունեն խեղճ կանայք, Կչկչացեք պարոնա՜յք: Մի՞ գուցե մեր ձայնը լսեն’, Մարագի դուռը չփակե՝ն, Բմբուլ պոկելը արգելե՝ն, Ու մեզ ջուջու չանվանե՝ն,: Թույլ տան բոստսնում քճճել, Ցանկապատից ենկոմ թռչել... Աքլոր ինչու՞ չես կչկչում Թե՞ դա քեզ չի՛ վերաբերվում: -Եվ իրոք աքլօրը լուռ էր, Նա մտածմունքների մեջ էր, Նա հաշվում էր մինչև յօթը, Գիտեր երբ է առավոտը: Աքլորը խո՛րն էր մտածում, Ինքը հավ չի՛, ձու չի ածում, իսկ հավերին պետք են որթեր, ԵՎ հետո նո՛ր ուրոշ կարգեր, Որթը համեղ ուտելիք է, Որթը բնական երշի՛կ է, Կամ ամերիկական փլաֆ, Ինչքան շատ լին...