Posts

Showing posts with the label Հիշատակը միշտ հաղթում է

Հիշատակը միշտ հաղթում է

Մի կյանք է անցել, իննսուն տարի, Իմ հիշողություն, չա՞ր էս թե՞ բարի, Ի՞նչ պատասխանեմ, երբ արյունն հայի Հրեշի պնչից կաթում է արդի: Հանցանքն ապրել է իննսում տարի, իչի՞ մասին է օրենքն աշխարհի, Երևի սառած, անքույթ աչքերի Հառաչանք է, որ չարը վերջ չունի: Մի՞ թե հիմա այլ ժամանակներ են, Սատանեքն իրենց գործը թողե՞լ են, Պոչերը կտրին, դարձան դեմոկրա՞տ... Պետք է արգելել վաճառել մկրատ: Ու խաբեության ոսկե դիմակը Ստում, քողարկում է հանցանքը, Դեղին հրճվանքը թշերի վրա, Քրքջում է. -Հա -հա, հի- հի, հա- հա: Քրքջում է խեղկատակ, Որովհետև դեռ տևում է, Բայց գիտի՛, արևի տակ, Հիշատակը միշտ հաղթում է: 04.04. 2005