Հիսուն տարի
Դու հետ դարձիր մանկություն, Արա հիսուն խենթություն, Ի՞նչ ասել է ծերություն, Առանց հաղթող պարտություն: Ժամանակը ի՞նչ է որ, Պառավության միավոր, Փչեմ թռնի՛, չկանա՛, Ես կյանք ապրած երեխա: Ու մեր բարձրահարկ շենքի Տանիքից ավել կախեմ, Երրորդ հարկի սիրունի Պատուհանները մաքրեմ: Որ դուրս նայի, երևա, Էլ հիսուն տարի չկա, Կա սե՛ր ու կա խենթություն, Ջահելությու՜ն, ջահելությու՜ն: 17.08.2008.