Posts

Showing posts with the label Մենակություն

Մենակություն

Ես ամենուր քե՛զ փնտրեցի, Պատահաբար մտա մարագ, Մարագ, որ ո՛չմեկինը չի՛, Թաքուն դրա՛խթ երկնքիս տակ: Ճռում է դուռը կիսաբաց, Լույսի շողեր է հորինում, Ու ես կոճղի վրա նստած Սիրո մասին մի՝տք եմ անում. Ե՞րբ է սերը գոյատևում, Քիչ-քիչ հատնելուց, այնպես չէ՞, Ուրիշ ի՞նչ կա էս աշխարհում. Կա մի կատո՛ւ, .............. որ այստեղ չէ՝: Բարեկա՜մն իմ էս մարագի, Ավա՜ղ, նա էլ է ինձ լքել: Ես ամենուր ինձ փնտրեցի Ու նորից մարագ էի մտել, Կատուն էր իմ տեղը նստել, Կատուն էլ էր դրախթ եկել: 19.04.2004