Posts

Showing posts with the label Գիշերը սև ու դեղին

Գիշերը սև ու դեղին

Գիշերվա սև աչքը մթում, Դեղին լամպի շղարշով, Իմ պատուհանից է նայում, Ինչպես անքնության բով: Մոթն այդ բովի մեջ սուզվում է, Ու դառնում սևադեղին, Գիշերվա սև որ թախից է Ու բաժանման ճիչ, դեղին: Իսկ երբ լույսերը զարթնեն, Օրս մի սպիտակ երազ, Աստղրն աչքերը փակեն, Ինչպես անկատար մուրազ, Վերջին հևքը լռության, Տերևների շշուկներ, Ինձ կշշնջան, անցան, Անցան և երազ, և սեր: Ու արևը կարծես ճրաք, Որ հազիվ է պսպղում, Իսկ ուռենու ճյուղերի տակ, Ըստիս գիշերն է ննջում: Գիշերվա սև աչքը մթում, Դեղին լամպի շղարշով, Իմ պատուհանից է նայում, Ինչպես անքնության բով: 1994