Խամաճիկներին
Հեգ ժողովրդի ջղերը լարվել, Ձգվել են սազի լարերի նման, Խամաճիկները երգ են հնարել, Որ լսողները լսեն, զարմանան: Ու հանպատրաստի խաղեր են ասում, Ու նվագում է ջղերի վրա, Կարծես թե քանթրի երգ են մատուցում, Լ՛ավ են մատուցում, լա՛վ է, խոսք չկա: Աճպարությունը արվեստ է արդի, Աճուրդ մարդկային ու պարզ հույսերի Ուր` ապագան են հանել աճուրդի, Դրել սեղանին վաշխառուների: June 25, 2013 13:11