Posts

Showing posts with the label Արտույտ

Արտույտ

Այսoր առավոտ իմ գործի ճամփին, Մի արտույտիկ երգում է քո մասին, Կանաչ դաշտի մեջ ննջում է քամին Արտույտը երգ է պատմում արևին: Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ, Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ, Հորինիր մի երգ կարոտիս նման Ու երգ ասելով թռի Հայաստան: Քամի, դեռ վաղ է, չարթնանա՝ս, Արտույտը պատմում է երա՛զ, Թող արտույտիկը երգի՛ Հեռու ե՜րգը կարոտի: Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ, Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ, Հորինիր մի երգ կարոտիս նման Ու երգ ասելով թռի Հայաստան: 07.06.2006