Posts

Showing posts with the label Ո՛չոչխարը

Ո՛չոչխարը

Մի մտածող մեր նոր դարում Հոգնել էր կյանքի շուկայում՛ Չեր ըմբռնում գովազդները, Ու կակազում էին մտքերը: Որոշել էր հանձնվել, Էլ չեր ուզում մտածել, Չգտնելով ո՛չ մի ճար, Որոշեց դառնալ ոչխար: ԵՎ այդ հարցով տակավին, Դիմեց ծանոթ բժշկին, - Մի բան արա ինձ համար, Ուզում եմ դառնամ ոչխար: -Ոչխար դառնալը հեշտ է, Կոտոշ ճարելն է դժվար, Կոտոշը դիֆիցիտ է, Չունեմ նույնիսկ ինձ հաա՜հմաա՜հր: - Էդ կոտոշի եղածն ի՞նչ է, Մի զույգ կոտոշ էլ՝ չես ճարում, - Է՜հհհհ, մի զույգը քիչ է, քի՛չ է, Ոմանց տասը չի հերիքում: - Տասը կոտոշն ի՞նչ են անում, - Ի՛նչ որ դու էս ուզում անես, Սրա-նրա կողն են բզում, Իսկ քեզ չե՞ն բզել, չգիտե՞ս: Գիտե՛ս, հեշտ չե ոչխար լինել, Մկկալ ու խոտ արածել, - Ի՛նչ դժվար է, կմկկամ, Այդ մեկը որ հաստատ կարամ: Ականջս համարակալ, Ոչինչ պետք չե հասկանալ, Տեղս միշտ կգիտենան, Կունենամ իմ ապագան: - Չէ՜, քեզանից բան դուրս չի գա, Դու արդեն շատ էս խոսում, Ոչխարը պետք է մկկա, Երբ ինչ որ բան է ուզում: 09.09.2007թ.