Posts

Showing posts with the label Հիշիր

Հիշիր

Երբ պատուհանս վառվի, Ճչա՛ անդոր խավարում, Գիշերով ինձ հյուր արի, Վաղուց եմ ես քեզ սպասում: Ես կսպասեմ մինչև լույս, Մինչև արևը զարթնի, Իմ պատշկամբը անհույս Թող այս գիշեր չննջի: Թող անընդհատ շողշողա, Որպես փարոս խավարում, Որ դու տեսնես, որ դեռ կա, Մի սիրտ որ քեզ է սիրում: Երբ պատուհանս վառվի, Ճչա անդոր խավարում, Երբ ինձ թախիցը գամի, Հեռուների ճանկերում, Հիշի՛ր, ես քեզ եմ սիրում: 1985