Երազ
Մթության մեջ և խավարի Միայն երազն աչքեր ունի, Միայն երազն հույսեր ունի, Հույսեր, ձգտում, նպատակ: Երազն արարիչն է կյանքի Ու խառնարանն է իղձերի, Սլացիկ լույսն է պոետի, Գիսաոր աստղից արագ: Մրմունջն է սիրահարների, Անհասությունն է հանճարի, Փառքի հևքն է հերոսների Կենաց մահու ժամանակ: Փայլն է պսպղուն աստղերի, լուսե շղարշն է լուսնյակի, Կարողությունն է արևի, Հեռվի փայփայանքը տաք: Ուժն է գարնանային ծաղկի, Որ պիտի անպայման ծաղկի Եվ նույնիսկ չարագործի Միտքն է դավի ժամանակ: Ընթացքն է այս մոլորակի, Տարածությունը տիեզերրքի, Մթության մեջ և խավարի Միայն երազն աչքեր ունի 20 .05. 2006 Վա-բանք Օվ խաղում է միյայն վա-բա՛նք, Լա՛վ գիտի ինչ եմ ասում, Անմիտ է ամեն նախատանք, Որ հիմարն է փորձանք փնտրում: Դա կարծես թէ գայլն է կծել, Ու վարագել քաջությունով, Ազատությամբ սիրտտ ես խոցել, Ցավերը առհամարելով: Դու կանգնում ես լեռան պես, Քամիների պես թափառում, Երբ սուտը մոռթում է քեզ Ու թիկունքից են հարվածում: Դու չգիտես հապաղել, Վա-բանք դրած ամեն ինչ, Թույներ կարող...