Շագանակները
Շագանակները ասֆալտի վրա
Փռվել են ինչպես կոտրված սրտեր,
Նրանց համար էլ ուրիշ սեր չկա,
Այնքան նմա՜ն են:
Նրանցից մեկը մեջտեղից կիսված,
Անցորդը ճխլեց ու անցավ գնաց,
Մի տերև ծառից կամաց շշնջաց.
- Երևի իմն է.
Տերևներն են շշնջում Իմ սիրո մասին,
Շագանակներն են ընկնում
Սրտի պես գետին:
Թերևս այդպես պիտի լինի,
Աշուն է արդեն,
Ոչինչ հավերժ չէ:
Տերևներն են շշնջում Իմ սիրո մասին:
22.03.2004
Հույս ու երազ
Աչքերիս հույս եմ կապել,
Երազ կապել աչքերիս,
Գետի ալիք եմ դարձել
Գարնան ձյուներն հալվելիս:
Ժամանակը ինձ հետևում,
Տխուր շունչը ծոծրակիս,
Անհայտություն է տանում
Ալիքները հույզերիս:
Երկինքնե՜ր ժամանակի,
Վաղ թէ ուշ կգամ ձեր մոտ
Կգամ որպես գոլորշի,
Իսկ ծաշիկներն ինձ կարոտ:
Հոգիս հույսի արձագանք,
Վար կռացած ամպի պես,
Իմ շուրթերը կմնան տաք,
Սիրահար անձրև որպես:
Որ ամպից թափվեն հույսեր,
Որ գոյություն ունի սեր,
Որ հորինեն երազներ,
Երգեր, երգեր, երգեր:
Աչքերիս հույս եմ կապել,
Երազ կապել աչքերիս,
Գետի ալիք եմ դարձել
Գարնան ձյուներն հալվելիս:
Ու շտապում են ալիքները չարաճճի...
22.05.2009
Տերևներ
Էլ չեմ ուզում քեզ հիշել,
Աշունն է դուռս թակում,
Սերն աշունն է հորինել,
Տերևներին է պատմում:
Տերևներին ցիր ու ցան,
Իմ տարիների նման,
Անցան.
Քամին պաղ ու անտարբեր,
Իր շուրթերով անկարոտ,
Կյանքից խռով տերևներ,
Քշում, բերում է ինձ մոտ:
Տերևները ցիր ու ցան,
Իմ տարիների նման,
Անցան.
Դեռ հուշ չդարձած հուշեր,
Հազար ու մի գույներով,
Հազար ու մի շշուկներ
Ու տերևնե՜ր, տերևներ՝
Տերևները ցիր ու ցան,
Իմ տարիների նման,
Անցա՝ն.
Մինչդեռ հունիս ամիսն է:
23.06.2010
Լուռ էր
Եկավ ու գնաց,
Մուսան էր, լուռ էր ու խոհեմ,
Մտքիցս կախված
Հանդարտ ճոճվող մի խոսք ունեմ:
Ու միապաղաղ ճոճվու՜մ է,
Ու իմ վրա ծիծաղու՞մ է,
Գանգս հևում է,
Գայթակղվել է, շիկանում է:
Ու մը՜-տա՜-ծու՜մ է:
Ու մեկը չկա, որ ասի,
Թե պատահում է,
Ուստի ինքս ինձ ասեցի.
Քեզ ո՞վ ասեց սիրահարվել,
Սուզվել ծովը հույզերի,
Ու փորձում էս հաղթահարել
Ձգողության ուժը երկրի:
Քո բախտը բերի՝
Չպառաված երիտասարդ,
Պղտոր ջրերի
Զուլալ ալիք մի ակնթարթ:
Չե՛, իզուր էր,
Սա չեի ուզում ասած լինեի,
Մուսան լուռ էր,
Պիտի նրան լուռ լսեի:
10 .10.2007
Սերն ու գարին
Մի նժույգ ունեմ սանձարձակ,
Չգիտեմ ուր է ինձ տանում,
Ու մեր հետևից աղմուք, աղաղաք,
Փոշի՝, փոշու մեջ խորտակվող քաղաք:
Ձի՛ ջան, իմձ ու՞ր էս տանում.
- Քեզ նոր քաղաք եմ տանում,
Որտեղ գարին էժա՜ն է:
- Նժուգս հաշվենկա՜տ է:
ինչի՞ս է պետք էժա՛ն գարին,
Տար ինձ ուր կա սերն ու բարին,
Ձին ինձ վրա խրխնջա՝ց.
- Այնտեղ ձրի՜ի՜ է գարին:
Ա՛խ դու ախո՞ռ էս գնում,
Դու ինձ ախո՞ռ էս տանում,
Ճամփեդ փոխի ավանա՜կ,
Ա՛ռ քեզ խթան կողիդ տակ:
Իմ նժույգը զարմացավ
Ու քառատրոփ սլացավ,
Քամիներից սանձարձակ
Թռնում էր ուրիշ քաղաք:
Տեսնես էդ քաղաքում սե՞րն է էժան թե՞ գարին:
26.4.200
Անցնում էս
Անցնում էս ո՛վ գեղեցիկ
Ու միակն էս լուսնի պես,
Վարդ էս, Հասմիկ, ձնծաղիկ,
Մի հարց ունեմ միայն քեզ:
- լսում եմ քեզ բանաստեղծ,
Հյուսիր հարցմունքդ խնդրեմ,
Խոստանում եմ, որ անկեղծ
Հարցիդ կպատասխանեմ:
- Ի՛նչ գեղեցիկ էս.
- Հարցդ լավ եմ հասկանում,
Բայց իզուր էս ինձ դիմում,
Բայց մի մոլորվի, գնա՝
Կուպեիդոնին հարցրա:
- Նա վորսո՛րդ է, դու՛ ասա,
Քիչ առաջ նրան տեսա,
Բայց նրա նետի համար
Սրտիս վրա տեղ չկար: -
Ուրեմն դու ստում էս
Ստում էս, սիրահար չես,
- Ե՞ս, չի կարող պատահի -
Դու՛, կպատահի՛:
- Հանուն ինչի՞ չգիտեմ,
Ինչու պիտի քեզ ստեմ,
Ո՞րն է իմաստն իմ ստի,
Էլ ո՞րն է իմաստը կյանքի:
- Կյանքի իմաստ, իմաստություն,
Չկա՛ մնամ հասկացություն,
Կա մի զգացմունք, մի գարուն,
Երբ նայես գեղեցկուհուն:
- Ու կրակն էս ընկնում՝,
Ասա՛, ինչու՞ չես ասում,
Ասա՛ ո՛վ դու գեղեցիկ,
Վարդ, Հասմիկ ու ձնծաղիկ:
- Ուրեմն պիտի այրվես,
Այրվես, որ ես տաքանամ,
Դու քո ցավով տապակվես
Իսկ ես անցնեմ ու գնամ:
Կա՛ց զրուցենք, մի՛ գնա՜,
Գոնե անու՜նդ ասա՛ -
Մուսա՜ա՜ա՜
12.05.2007
Հիշիր
Երբ պատուհանս վառվի,
Ճչա՛ անդոր խավարում,
Գիշերով ինձ հյուր արի,
Վաղուց եմ ես քեզ սպասում:
Ես կսպասեմ մինչև լույս,
Մինչև արևը զարթնի,
Իմ պատշկամբը անհույս
Թող այս գիշեր չննջի:
Թող անընդհատ շողշողա,
Որպես փարոս խավարում,
Որ դու տեսնես, որ դեռ կա,
Մի սիրտ որ քեզ է սիրում:
Երբ պատուհանս վառվի,
Ճչա անդոր խավարում,
Երբ ինձ թախիցը գամի,
Հեռուների ճանկերում,
Հիշի՛ր, ես քեզ եմ սիրում:
1985
Գիշերը սև ու դեղին
Գիշերվա սև աչքը մթում,
Դեղին լամպի շղարշով,
Իմ պատուհանից է նայում,
Ինչպես անքնության բով:
Մոթն այդ բովի մեջ սուզվում է,
Ու դառնում սևադեղին,
Գիշերվա սև որ թախից է
Ու բաժանման ճիչ, դեղին:
Իսկ երբ լույսերը զարթնեն,
Օրս մի սպիտակ երազ,
Աստղրն աչքերը փակեն,
Ինչպես անկատար մուրազ,
Վերջին հևքը լռության,
Տերևների շշուկներ,
Ինձ կշշնջան, անցան,
Անցան և երազ, և սեր:
Ու արևը կարծես ճրաք,
Որ հազիվ է պսպղում,
Իսկ ուռենու ճյուղերի տակ,
Ըստիս գիշերն է ննջում:
Գիշերվա սև աչքը մթում,
Դեղին լամպի շղարշով,
Իմ պատուհանից է նայում,
Ինչպես անքնության բով:
1994
Սերը երազ
Վաղ թե ու՛շ անցողիկ սեր,
Գոնե մի հուշ թող հոգուս մեջ,
Գոն՝ե գեղեցիկ խոսքեր,
Որ զարդարեմ կյանքիս մի էջ:
Մի գուցե ես որոնու՞մ եմ,
Կորցրել եմ որ գտնե՞մ,
Գուցե խելագարվու՞մ եմ,
Չգիտե՝մ: Գուցե սերը երա՞զ է,
Մի գիշերվա պատմությու՝ն,
Երկնային հորինվա՝ծք է,
Գարնան վաղամեռիկ ձյուն:
1994
Իմ սերը
Իմ սերը պոկած վարդի նման է
Այ նանե - նանե, յարանե,
Գնչուն թափառող սիրո գուշակ է,
Իմ հանելուքը նրա համար չե,
Գնչուն տխուր է, ու անգուրգուր է,
ճամփեն հեռու է...
Իմ սերը պոկած վարդի մնան է,
Որի ժամերը արդեն հաշված են:
Ինչու են ասում թե ջուրը կյանք է,
Ջուրը իմ վարդի մահվան ծառավն է,
Սերս ծառավ է, հեռվի համար է, ու անկատար է...
Սերն իմաստության միակ վկան է
Իմ սերը պոկած վարդի մնան է...
23.06.2006
Բայցևայնպես
Բայցևայնպե՛ս ,նա նայեց,
Հայացքն ուսից նետի պես,
Թաքուն, ժպտալով քայլեց,
Աներևույթ էր կարծես:
Որպիսի բացի ինձնի՛ց,
Ուրիշ ոչ ոք չտեսներ,
Կարծես կողքի ընկերոջից,
Թաքցնելու բան չուներ:
Ի՞նչ աստճանի գայթակղիչ է,
Ստագեղեցկությունը:
1996
***
Սերրս խենթ ու միամիտ,
Կասկածամիտ է հիմա,
Երբ նայում եմ աչքերիդ
Կարծես ասում են, գնա՝:
Գուցե ի՞քս եմ փախչում,
Կասկածու՝մ եմ, չգիտե՝մ,
Բայց ժպիտ կա իմ սրտում.
Ե՛րբ ուզենամ կսիրեմ,
Ես ի՞նչ անեմ...
***
Հազար տարի առաջ ես սիրում էի քեզ,
Մի ժամ առաջ էլ դեռ սիրահար էի,
Ու ինձ թվում է դու արդեն գիտես,
Ե՞րբ պիտի ես քեզ դավաճանեի:
2005
Վաղ աշուն
Առաջին ցողն օգոստոսի
Ընկավ վարդի թերթերից,
Ինձ ասացիր մոռացի՛,
Բաժին չունենք մենք կյանքից:
Ցողը մաքուր արտասուք է,
Վարդի թերթից ընկավ վար,
Իմ սերը վաղ աշուն է,
Չվող թռչնի սիրահար:
Մորեխի ձայն հովերի հետ,
Կարծես ժամերն է հաշվում,
Ճամփի կեսից ես դարձա հետ
Անցած օրերն եմ հիշում:
Ցողը մաքուր արտասուք է,
Վարդի թերթից ընկավ վար,
Իմ սերը վաղ աշուն է,
Չվող թռչնի սիրահար:
2005
Միայն այսօր
Երկիրը նորից
Հեռանում է արևից,
Աշուն է արդեն,
Թռչունները կչվեն:
Եվ ուշ է արդեն
Երգել սերը խենթորեն,
Թող հույզերն անհեն
Տերևների պես ընկնեն,
Ու լինի անդոր,
Բայց միայն՝ այսօր:
1509.2007
***
Հայտնվեցիր ինչպես փրկիչ,
Դու ոչ աստված ոչ հրեշտակ,
Չեմ էլ ուզում , որ լինես,
Քնար եմ ես իսկ դու երգիչ
Հանձնվում եմ քեզ հպատակ,
Ու հնչում եմ, որ երգես...
24.06.0206
Մի՛ խանգառի
Ձյան լուսամփոփ փաթիլները
Դեպի գարուն են գիշերով իջնում,
Կեչին պատմում է իմ սերը,
Ու իմ քունը էլ չի տանում:
Քամին մի տեղ պահ է մտել,
Մարդու հոգու հետ է խաղում,
Պաղ օդերից նետեր սարգել
Ու իմ քունն է նետահարում:
Թ՞ե կատակ ես անում քամի՛,
Անտեղի՛ է, իմաստ չունի՛,
Ե՛ս էլ ըստիս սխալվեցի,
Ննջու՜մ եմ, մի՛ խանգառի:
2004
Ախ մերիկ
Գիտեմ, գիտեմ անուշ քույրիկ,
Ինչու՞ է ձայնտ դողում,
Երբ ասում էս ա՛խ մերիկ,
Գիտեմ ի՛նչ էս փափակում:
Մոր բաժինը զրկանք է,
Գիրկն արեվշատ ու տաք է:
ինձ էլ մաման օրօրել
Ու նույն երգն է երգել.
-Երգել եմ երգտ, երազտ իղձտ, մուրազտ,
Քեզ հետ սպիտակեց մազս, խոսիր իմ սազս...
1990
Իմ մայրը
Մեր տուն տանող ճանապարհին
Մի զեփյուռ է բնակվում,
Մորս նման, աչքը ճամփին,
Հեկեկում է ու սպասում:
Արևն էլ է մեր տան ճամփով
Դեպի մայրամուտ գնում,
Վերջին շողը, մոր կարոտով,
Մեր տան ճամփին է փռում:
Ծիտիկները լա՛վ գիտեն ինձ,
Գիտեն ո՛վ է իմ մայրը,
Գիտեն ո՛վ է աստվածներից,
Հորինել էս աշխարհը,
Իմ մայ՛րը...
2004
Հիսուն տարի
Դու հետ դարձիր մանկություն,
Արա հիսուն խենթություն,
Ի՞նչ ասել է ծերություն,
Առանց հաղթող պարտություն:
Ժամանակը ի՞նչ է որ,
Պառավության միավոր,
Փչեմ թռնի՛, չկանա՛,
Ես կյանք ապրած երեխա:
Ու մեր բարձրահարկ շենքի
Տանիքից ավել կախեմ,
Երրորդ հարկի սիրունի
Պատուհանները մաքրեմ:
Որ դուրս նայի, երևա,
Էլ հիսուն տարի չկա,
Կա սե՛ր ու կա խենթություն,
Ջահելությու՜ն, ջահելությու՜ն:
17.08.2008.
Իմ աղունիկներին
Աղունիկներ իմ սպիտակ
Դուք էլ չկա՜ք, էլ չկա՜ք...
Առանց ձե՝զ են տարածվում
Երկինքները կապուտակ:
Դուք իմ թևերն էիք սպիտակ
Փրկո՛ղ, ------աշխարհից պարփակ,
Ջահելության իմ լույսեր, Դ
ուք ինձ ավանդել էք Սե՜ր...
26.06.2006
Շշուկներս ուրվական
Խոհերիդ մեջ իրիկնային
Եթե լսես շշուկներ,
Դա իմ ոգի՝ն է,
Որ թափառու՝մ է,
Ու որոնու՝մ է
Ու գտնու՜մ է քեզ,
Բայց դու նրանց չլսե՜ս,
Չհավատա՛ս շշուկներիս,
Շշուկների՛ս ուրվական,
Նրանք սա՛ռն են,
Առա՝նց իմ շնչի,
Որը զգում էիր երբևե...
21.06.2006
Մնջախաղ հույզերի
Գետը երեկ տղմոտ, պղտոր
Այս առավոտ թափանցիկ,
Գետը անկեղծ է այսօր
Ու ես գետափին բոբիկ:
Անհայտացել է անդորը,
Ժխորն է գալիս անհամբեր,
Այպես սկսվում է օրը
Ու նավակնե՜ր, նավակնե՜ր:
Ու վազում են նավակները,
Այդ ձիերը ջրերի,
Նրանց բերած ալիքները
Մնջախաղ են հույզերի:
Ո՞ր սարից էս գալիս Զալե,
Դու էլբայի խաղաղ վտակ:
Օտար շողքս ջրիդ թառել
Տեսնում է քեզ մինչև հատակ:
Սակայն հոսքդ չեմ նկատում,
Հոսքդ հանդարտ, անտարբեր,
Ժամացույց էս հիշեցնում,
Չես լինում խե՛նթ, անհամբե՝ր:
Դու գիտես թե ուր էս գնում,
Չկան ճամփիդ հանելուկներ՝
Ու ալիքներ էս հորինում
Երբ անցնում են նավակներ:
Կասեի տար ինձ քեզ հետ Զալե,
Ուր կան թափանցիկ ջրեր,
Ճշմարտությունն ու՞ր է Զալէ՛
Ախ թե մի տեղ նա ինձ սպասեր:
Ուստի պիտի լռեմ քեզ հետ:
Մինչև՛ անցնի մի՛ նավակ՝,
Իսկ երբ անցնի՝, ստվերս քո հետ,
Կալեկոծվի սանձարձակ:
Իսկ երբ ջուրդ հանդարդվի,
Ափ չմղվի ապարդյուն,
Քո հայելին պիտի տեսնի
Ափիդ կանգնած օտար մարդուն:
Անծանոթ մի ստվեր անմարմին,
Ստվեր է օտարն իր էությամբ,
Միտքս թողնում եմ քո ափին,
Բարուրված քո քար լռությամբ:
Նայիր Զալե ո՛վ են գալիս,
Նորապսակ զույգն այս պարկեշտ,
Այս տարեցը պսակվելիս
Կատարել է մի գործ շար հեշտ:
Նա շատ հեշտ է սիրահարվել,
Իսկ իր ջահել հարսնացուն
Իր ուզածն է հայտնաբերել
Եվրոպա՛ է, ազատությու՜ն:
Նա սիբիրի խուլ գյուղերից,
Կամ մեր գյուղից, չգիտեմ,
Պոկվել է աղքատ աշխարհից
Թեկուզ ստվերի պես անդեմ:
Կարծես անկեղծ սիրող մի կին,
Բայց հայացքը անպաշտպան,
Եկել գտել է իր կեսին
Ու նվաճել է եվրոպան:
Տես ինչ համեստ է նա կանգնել,
Ո՛չ մի շարժում առանց ցուցման,
Փեսի մայրը հանգիստ նստել,
Ու ննջում է հավի նման:
Ահա նավակը պատրաստ է,
Հեծան նրաք ձին ջրերի,
Զալե խոսքս անիմաստ է
Եթե ասեմ ահա՛ փերի:
Ինչ տհաճ է մտածելը,
Ու ինքդ քեզ չստելը,
Ցինիկ, նախանձ, անբարդավան,
Ինչ էլ ասես, անպատասխան:
Մնջախաղը իմ հույզերի
Քո ալիքների նման,
Դառնում է զոհն իր ափերի
Ու ալիքներ էլ չկա՝ն:
Այսօր դու մի ձուկ էս բերել,
Մի վիրավոր կիսամեռ ձուկ,
Ինչոր հարված է ստացել
Ու ձուկը մեռնում է անշուք,
Նա ձկնորսի որս չի դարձել,
Կարթի հետ չի խաղացել,
Հավատացել ու խաբնվել,
Այսպես անշուք սատակե՞լ:
Սա մի զոհ է պատահական,
Նավակի փեռն է դիպել,
Նման զոհեր ամենուր կան,
Կարծես նրանց մայր չի ծնել:
Ալիքներդ են նրան գտել
Ու բերել են դեպի ափ,
Հուզիչ պատկեր ես հորինել,
Դե ի՞նչ ասեմ, ծափ, ծափ, ծափ:
Ալիքները քո հաշվարկված,
Նավակի հետք համաչափ,
Խաղում են ձկան հետ մեռած
Ու դուրս են մղում դեպի ափ:
Լափ է դառնում ձուկն աննկատ,
Գոյության շղթայի օղակ,
Որ կարող էր լինել ազատ
Կամ հաճելի ճաշատեսակ:
Սա է միակ տարբերությունը
Ու հիմնական պատմությունը,
Կյանքի ամենահին վեճը,
Կյանքի գլխավոր էջը:
Վե՛ճը: լափի համար է միշտ վեճը,
Բարոյության գլխավոր էջը,
Մարդու իրավունքի տենչը,
Երազների սկիզբն ու վերջը:
Մոռացել եմ, սե՜րը, սե՜րը,
Սե՛րն է երազ, սե՛րն է անբիձ,
Ամենամաքուր իղձե՜րը,
Զալե դու հավատու՞մ էս ինձ:
Կարծում էս թե ծիծաղու՞մ եմ,
Ու ծաղրու՞մ եմ սիրահարին:
Ընդհամենը՛ մտածում եմ,
Ո՞վ է տիրում այս աշխարհին:
Մի՞ թե սերը մարդկային:
Սերն ալիքներ ունի Զալե,
Ալիքներիդ պես տակավին
Վերջում լափ է, ա՛փ է քարե:
Ի՞նչ է սերը սիրուն Զալե, Ասա՛,
ինչ վաղուց ասված՝ է,
Մենակ չասես ճամփեդ չալե
Այս գետափը վաճառված է:
Այս գետափը իր տերն ունի,
Այստեղ նա է սիրահարվում,
Ոչ թե ինչ որ մի անտունի,
Որ հույզեր է զառանցում:
Ինչպես մի զոհ պատահական,
Իրողության միավոր,
Բանաստեղծն է սա իսկական ,
Պոետի խոսքը այսօր:
Անզգուշ է նա ու ազատ,
Ինչպես ձուկը այս կիսատ,
Չի վաճառվում, լա՛փ է առկա,
Այն ծռմռվող որդը վկա:
Որովայնը փափուկ, երկար,
Արագ մարսելոււ համար,
Ի՞նչ երազներ կամ հույզեր...
Լափե՝ք, անարյուն որդեր:
Լափե՛ք իրավունքը մարդու,
Լափե՛ք հանուն արդարության,
Փողկապավոր մի վայրենու
Կնքել էք կուռք ազատության:
Եվ ազատությունը լափեք,
Հանեք առք ու վաճառքի,
Մարդուն խաբեք, խաբեք,
խաբեք... Եվ արժանացեք փառքի:
Իսկ դու Զալե, ափիդ մի ձուկ,
Խղճմտանքի տեսարան,
Ա՛խ ի՛նչ անզգույշ վերաբերմունք
Խեղճ ձկնիկը անպաշտպան:
Ձուկը խեշճ է իսկ մարդը լա՛փ
Լափ է դեռ իր կյանքի օրօգ,
Նա, ով չունի սեփական ափ
Չունի և խոսք, պահանջ, բողոք:
Համր է մարդը, կիսամեռ ձուկ:
Խաղալիք է ալիքների,
Ազատություն և իրավունք
Մնջախաղ են հույզերի:
Չքանում է իմ ստվերը,
Կեսօր է արդեն, ամառ,
Չքանում են իմ հույզերը,
Մնում է այս օրը պայծառ:
Ու արև է, լոգանք արա,
Նայիր երկինք աներկբա,
Ու երկինքը թող քեզ թվա
Անծայրածիր մուրաբա:
April 23, 2014
Ձյունը հանցավոր
Ձյունը անցավոր,
ձյունը հանցավոր
Ձյունը ի՞նչ է որ.
Սառցե բողբո՞ջ է երկնային,
Որ թառեց ծաղկած ծիրանի ծառին
Այդ դյուրահավատ ու թեզ ծառերին
Որ բողբոջում են մարտ ամսին:
Սա վերջին ձյունն էր, ու ծիրանենին
Սպիտակ հյուսեր կախեց ճյուղերին
Անկրկնելի գեղեցկություն
Անսպասելի սառնություն:
Հանցագործություն:
April 1, 2014
Արիություն
Երկինքների գեղեցկուհի,
Իմ Անահիտ աստվածուհի,
Արեգակի ոսկեղեն զարդ,
Հպարտ:
Սերը գյուտն է աստվածների
Եվ դու սիրո աստվածուհի,
Տվել էս ինձ էություն.
Արիությու՛ն:
09.01.2013
***
Այս գիշերն է ամենամութ,
Ու ես լուսնին ասել էմ սու՜ս,
Այս գիշերը ունի մի նյութ
Որից արարվում է լույս:
Ու մեզ ոչ ոք չխանգարի,
Նույնիսկ քամին զգուշ անցնի,
Պատուհանի եզերքով,
Քո մարմինը լույսս լինի,
Կիրքն է հոսում իմ սրտով:
Լուսաբացի լույսն ինձ համար
Մահաբե՛ր է, մահաբե՝ր
Միայն գիշեր, ու եկա՜ր.
Այս գիշեր եմ ես ապրում:
29/11/2012
Աշխարհի տեղը
Սպիտակ վարդերը հեքիաթ էին պատմում
Մի անկատար սիրո մասին:
Ու ես նրանց նայում եմ, նայում,
Չեմ ուզում նրանց բացեմ իմ հոգին:
Ես գնում եմ ու չգիտեմ ուր,
Դու դռան շեմին, նայում ես լուռ,
Աշխարհի տեղը մոռացել եմ ես,
Գնում եմ իզուր ու չգիտեմ ուր:
Սրտիս թառել է մի անզորություն,
Թևերը կռնատ բազեի նման,
Թեև այդ բազեն ունի քաջություն,
Բայց երկինքներում տեղ չկա նրան:
Ու անձրևն է կամաց շշնջում,
Թե հույսի օվկյան կա երկինքներում,
Ես չեմ հավատում, ես չեմ հավատում,
Անձրևը սա՛ռն է, աշնանայի՝ն:
Իմ մուսաին Ակսել.
26/11/2012
Սրտիս թագուհի
Ինչքան անզգուշ ու մաքուր ես դու,
Քարափին բուսած կակաչի նման,
Չնչին զեփյուռից օրորվում ես դու
Ու չունես տաքուկ ու լավ հանգրվան:
Բարձր ես աշխարհից, երկնքին մոտիկ,
Աշխարհը մանր, ինչպես տեսնում ես,
Ու չես փափակում դու ոչ մի գալիք,
Թեև դու ինքդ երազի թևն ես:
Տեսնես ո՞ր քամին բախտդ որոշեց,
Որ լինես բարձր, քարերի սրտին,
Գուցե քարերը սեր էին աղաչում,
Ու խղճաց նրանց մեր աստվածուհին:
Ես չեմ աղաչում, դա խղճուկ գործ է,
Իմ մտքին միայն, միայն մի հարց է.
Ինչու՞ ես այդքան անհասանելի,
Ինչու՞ ես մենակ, սրտիս թագուհի:
Իմ մուսաին Ակսել.
26/11/2012
Միշտէլ այսպես է եղել
Մարգարիտը խոզերին
Միշտ զիբիլ է թվացել,
Տեղ են տվել բոզերին
Ով որ հարմար է պարկել:
Իսկ իմ հեթանոս ոգին
Ինձ միշտ ըմբոստ է պահել,
Չեմ հարմարվել խոզերին
Ու բախտից չեմ վարանել:
Միշտ էլ այսպես է եղել.
Միշտ էլ մեր նենգ թշնամին Հ
ենց մեր մեջ է ծվարել,
Թունավորել մեր հոգին
Ու մենք մեզ չենք ճանաչել:
Միշտէլ ծաղրել են երգչին
Օտա՛րն է ճանաչել,
Ո՞վ է Սայաթ Նովային
Սայաթ Նովա անվանել:
Միշտէլ ասյպես է եղել.
Ճշմարտությունն ասողին
Գլուխը ծակ են կնքել,
Ու՞մն է այս նենգ խոսքը սին,
Որ մեր ուղերձն է դարձել:
Սա վաղուց է կատարվել,
Ոչխարները արածել
Իսկ «հովիվը» գիրացել:
Մտածողին չեն սիրել,
Նրան, ով խոսք է ասել,
Լլկել են ու հալածել,
Բամբասել ու նախանձել,
Եվ այս մաղձը մակարթվել
Ու մշակույթ է դարձել:
Հասկանու՞մ էս, ընկե՛ր.
06/12/2012
Հույս
Երեկոի ծանրությունը,
Զգում եմ կոպերիս վրա,
Կասկածամիտ լռությունը,
Մթությանը ենթակա:
Ու չեմ հիշում օրվա լույսը,
Աննկատ էր, անցողիկ,
Անհայտացել էր հույսը,
Իսկ ապագա՛ն, խաղալի՝ք.
30, 2017 0:49
Կիրակի
Առավոտ էր, արևշատ էր կիրակին
Մի շատախոս կին
Կարճ պատասխանեց ծերունու հարցին,
Անհեթեթ հարցին,
Որ խոհեմությամբ դրեց ծերունին
Արևի հորինած լույսի նժարին,
Ծերունին նստած ծառի հովին
Ամեն մի բառ մերում էր կյանքին
Ամեն մի բառ ժամանակի թևերին,
Տա՛ր, գնա՛ ու մերվիր լույսին,
Գուցե բա՞ռն է կյանքի իմաստը,
Մարդու կյանքի:
Գուցե դա ծա՞ռն էր իմաստության,
Մարդասիրությա՞ն:
June 8, 2014
Comments
Post a Comment