Իմ մայրը
Մեր տուն տանող ճանապարհին Մի զեփյուռ է բնակվում, Մորս նման, աչքը ճամփին, Հեկեկում է ու սպասում: Արևն էլ է մեր տան ճամփով Դեպի մայրամուտ գնում, Վերջին շողը, մոր կարոտով, Մեր տան ճամփին է փռում: Ծիտիկները լա՛վ գիտեն ինձ, Գիտեն ո՛վ է իմ մայրը, Գիտեն ո՛վ է աստվածներից, Հորինել էս աշխարհը, Իմ մայ՛րը... 2004