Մանկություն
Գողցած խնձորն համով է, Ինչքան ուտես շատ չի՛ լինի: Թշնամիս պահակ Խորենն՝ է, Որ ինձ երբե՜կ չի բռնի: Շոգ օրերին համառորեն Էժան - գազով ջուր եմ փնտրում, Պաղպաղակի գինը արդեն՝ Ցավոք սրտի չե՝մ հարցնում: Անուշ ընկեր, հիշու՞մ էս ինձ, Օտարության ճանկերում, Հեռացե՝լ ենք մեր հին թաղից Ու նոր թաղ չե՛նք որոնում: Ու երկուսս էլ չե՛նք հասկանում Թե արևը ու՞ր է գնում, Ինչպես մանու՛կ տարիներին: 17 .08.2005