Posts

Showing posts with the label Սերն ու գարին

Սերն ու գարին

Մի նժույգ ունեմ սանձարձակ, Չգիտեմ ուր է ինձ տանում, Ու մեր հետևից աղմուք, աղաղաք, Փոշի՝, փոշու մեջ խորտակվող քաղաք: Ձի՛ ջան, իմձ ու՞ր էս տանում. - Քեզ նոր քաղաք եմ տանում, Որտեղ գարին էժա՜ն է: - Նժուգս հաշվենկա՜տ է: ինչի՞ս է պետք էժա՛ն գարին, Տար ինձ ուր կա սերն ու բարին, Ձին ինձ վրա խրխնջա՝ց. - Այնտեղ ձրի՜ի՜ է գարին: Ա՛խ դու ախո՞ռ էս գնում, Դու ինձ ախո՞ռ էս տանում, Ճամփեդ փոխի ավանա՜կ, Ա՛ռ քեզ խթան կողիդ տակ: Իմ նժույգը զարմացավ Ու քառատրոփ սլացավ, Քամիներից սանձարձակ Թռնում էր ուրիշ քաղաք: Տեսնես էդ քաղաքում սե՞րն է էժան թե՞ գարին: 26.4.200