Posts

Showing posts with the label Ռադիո Հէյ դու – դու

Ռադիո Հէյ դու – դու

Այսօր ռադիո «Հեյ դու- դուն» Թողարկում է բանավեճ, Սոված գայլը ու մի շուն, Մրցում են, ո՞վ է պատշեճ: Գայլը ասաց, շունն աու է, Առանց որևե պատճառ, Շունը թէ՝ գայլը ավ - ավ է, Ոռնոցը դարձրել է ճառ: Շունը էլ բան չգիտեր, Հաչում էր ամբախ զամբախ, Խոստանում էր նոր կարգեր, Ուր չկա ոչ մի ղաչաղ: Գայլը հերսոտ գռմռաց, Շանն անվանեց բերանբաց, Շունը խիստ վիրավորվեց, Մի զարկով կապը կտրեց: Գայլի ստամոքսը սովից, Կպել էր ողնաշարից, Նրան ուրիշ բան պետք չէր, Մենակ թե շանը ուտեր: Գայլը ճաշում էր գլխից, Բռնեց խեղճ շան ականջից, Շունը չռել թաթերը՝, Հայհոյում էր կարգերը: Շունն օրենքին հակառակ, Ճանկեց գայլի փորի տակ, Գայլը ականջը թողեց, Էն լավ թիքեն կորցրեց: Գայլը մի փունջ մազի հետ, Մի կտոր ականջ կծեց, Շունն ականջը հետ ուզեց, Ու վնգստոցը գցեց: Գայլն ուզեց մի բան խմել, Թիքեն դեռ չէր կուլ տվել, Շունն օգտվեց միջոցից Ու բռնեց փորի տակից: Միջոցի տերը շունն էր, Գայլը արդեն տնքում էր, Շան ծնոտները կողպեք, Բերանում կլոր թիքեք: Գայլը սատկած ձևացավ, Էլ չէր զգում ոչ մի ցավ: ...