Ռադիո Հէյ դու – դու
Այսօր ռադիո «Հեյ դու- դուն»
Թողարկում է բանավեճ,
Սոված գայլը ու մի շուն,
Մրցում են, ո՞վ է պատշեճ:
Գայլը ասաց, շունն աու է,
Առանց որևե պատճառ,
Շունը թէ՝ գայլը ավ - ավ է,
Ոռնոցը դարձրել է ճառ:
Շունը էլ բան չգիտեր,
Հաչում էր ամբախ զամբախ,
Խոստանում էր նոր կարգեր,
Ուր չկա ոչ մի ղաչաղ:
Գայլը հերսոտ գռմռաց,
Շանն անվանեց բերանբաց,
Շունը խիստ վիրավորվեց,
Մի զարկով կապը կտրեց:
Գայլի ստամոքսը սովից,
Կպել էր ողնաշարից,
Նրան ուրիշ բան պետք չէր,
Մենակ թե շանը ուտեր:
Գայլը ճաշում էր գլխից,
Բռնեց խեղճ շան ականջից,
Շունը չռել թաթերը՝,
Հայհոյում էր կարգերը:
Շունն օրենքին հակառակ,
Ճանկեց գայլի փորի տակ,
Գայլը ականջը թողեց,
Էն լավ թիքեն կորցրեց:
Գայլը մի փունջ մազի հետ,
Մի կտոր ականջ կծեց,
Շունն ականջը հետ ուզեց,
Ու վնգստոցը գցեց:
Գայլն ուզեց մի բան խմել,
Թիքեն դեռ չէր կուլ տվել,
Շունն օգտվեց միջոցից
Ու բռնեց փորի տակից:
Միջոցի տերը շունն էր,
Գայլը արդեն տնքում էր,
Շան ծնոտները կողպեք,
Բերանում կլոր թիքեք:
Գայլը սատկած ձևացավ,
Էլ չէր զգում ոչ մի ցավ:
Բուլդոգը հաչեց. – տեսա՞ր,
-Ափսոս պոչ չուներ թափ տար:
Գայլն էդ միջոցին զարթնեց,
Ու համով տեղից բռնեց,
Ու նորից նույն գզուզը,
Գայլն ուտում էր տուտուզը:
Հոգնեցին իրար ուտել,
Նորից սկսեցին վիճելլ,
Ու շունն հաչեց իր ճառը,
Սովածության պատճառը:
-Դու կծեցիր իմ ականջը,
Բայց ո՞վ է մեր մեջ քաջը,
-Ի՞նչ ասեմ դա իմ մե՛ղքն է,
Քո միսը իմ սնունդն է:
-Ախր դու գիշատի՛չ ես,
Ամեն ինչ հոշոտում ես,
-Իսկ դու հաչում ես ստից,
Ընկած կատվի հետևից:
Հապա մի նայիր դեմքի՛դ,
Թավով տվել են մռթի՞դ,
Քիթ մռութդ քառանկյուն,
Քեզ էլ անվանում ես շուն:
-Ես մարտի՛կն եմ ճշտության,
Ու խոսքի ազատության,
-Դու ոչխար ես պաշտպանում,
Ու միշտ հլու ծառայում:
Բանավեճ է եթերում,
Շունն ու գայլն են գռմռում,
Թե ռադիոն չկոտրվի,
Տեսնես ո՞րը կհաղթի:
07.01.2004
Comments
Post a Comment