Գարունն է հևում


Գարունն է հեվում ամպերի պաղով,
Իմ սերը հեռու, մնացի գալով՝
Էս լուսավոր հեռուներում
Ամպերի մեջ որպես ճրագ
Արարատի ձյունը չի փայլում,
Ու գոթական ամրոցների պաղ քարերին
Խոր վիրապի պատերի պես մամուռ չի նստում,
համր կարոտն է հոգիս ճանկռում։
Գարունն է հևում ամպերի պաղով,
իմ սերը հեռու, մնացի գալով։
03.02.2006

Comments

Popular posts from this blog

Հիմա

Խորհրդարան 2023

Հավասարաչափ քսմսվող շարժում

նոր օրհներգ . Մայր Հայաստան

Ինքնանկար

Ջինը օղու շշից