Վաղ աշուն
Առաջին ցողն օգոստոսի
Ընկավ վարդի թերթերից,
Ինձ ասացիր մոռացի՛,
Բաժին չունենք մենք կյանքից:
Ցողը մաքուր արտասուք է,
Վարդի թերթից ընկավ վար,
Իմ սերը վաղ աշուն է,
Չվող թռչնի սիրահար:
Մորեխի ձայն հովերի հետ,
Կարծես ժամերն է հաշվում,
Ճամփի կեսից ես դարձա հետ
Անցած օրերն եմ հիշում:
Ցողը մաքուր արտասուք է,
Վարդի թերթից ընկավ վար,
Իմ սերը վաղ աշուն է,
Չվող թռչնի սիրահար:
2005
Comments
Post a Comment