Ջինը օղու շշից

Վանոն մի շիշ օղի էր գնել, չգիտեր ում հետ խմեր, երկար չմտածեց, հասկացավ որ ամենալավ ընկերը էդ գործում հենց շիշն է։ Ու Վանոն մի լիտրանոց շիշը դրեց սեղանին, նստեց դիմացը, և սկսեց խոսել շշի հետ։ 
  – Շիշ ջան, աշխարհի ամենալավ բանը քո մեջ է, հիմա ես քեզ կբացեմ ու ամեն ինչ լավ կլինի։ Վանոն շիշը բացեց, հրա՛շք, օղու շշից դուրս եկավ մի հարբած ջին։ Ջինը հազիվ էր ոտքի վրա կանգնում, բայց լավ հասկանում էր որ ինքը ջին է և պիտի էս օղին խմողի բոլոր ցանկությունները կատարի։ ԵՎ ջինը խոսեց։ 
 – Լսոոււ՜մ եմ քեզ իմ տիրակա՜լ, քանի՞ շիշ օղի՜ էս ուզում։ 
– հարյու՛ր։ 
– Խնթրե՜մ։ Հարյուր շիշ օղին շարվեց Վանոի սեղանին։ Վանոն երախտապարտ նայեց ջինին և ասաց։  
– Դե նստի էս հարցը լուծենք, մենակ մի կտորէլ ուտելու բան բեր։ 
– Խնթրե՜մ Սեղանը լցվեց տարբեր տեսակի համեղ ուտեստներով։ Ջինն ու Վանոն սկսեցին իրենց խնջույքը և հենց այդ պահին դուռը թակեցին։ Վանոն հյուրնկալ դուռը բացեց։ Նրա դիմաց հայտնվեցին երեք ոստիկան։ 
– Դուք ձերբակալված էք, խանութը թալանելու համր։ 
– Ի՞նչ խանութ։ 
– Այն խանութը, որի բարիքները ձեր սեղանի վրա են։ Վանոն շուռ եկավ ջինին ու ասեց։ 
– Արա էս գողացել է՞ս։ 
– Յա՛, բա ի՞նչ էս կարծու՜մ, ես ե՞մ արտադրե՜լ։ 
– Արա բա դու ջին էս չէ՞։ 
– Իհա՜րկ է, ես ջի՜ն եմ, բայց ես օղու շշի՜ց եմ դուրս եկել, ես անվե՜րջ կարող եմ խմել ու ամե՜ն ինչ կարամ գողանա՜մ։ 
– Արա քեզ սիբիր է պետք արտաքսել։ 
– Շնորհակա՜լ եմ տեր իմ, ամենալա՜վ խմելու տեղը այնտե՜ղ է, ցու՜րտ է, խմու՜մ էս ու տաքանու՜մ, տաքանու՜մ էս գնում գողանու՜մ էս, գողանու՜մ էս, մրսու՜մ էս, խմու՜մ տաքանու՜մ էս...
 Բայց հանուն արդարության մի հռետորական հարց ունեմ. Ինչու՞ գողերն ու թալանչիները հեղափոխությունից հետո փախան Մոսկվա իակ ինձ սիբիր էս ուղարկում, ես քի՞չ եմ գողացել։

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Խորհրդարան 2023

Հիմա