Կատուների փառատոնը
Ամեն տարի նույն տեղում, Փետրվարի վերջերին, Կատուներն են հավաքվում, Օպերայի տանիքին: Կազմակերպում են համերգ, Երգում են միայն սիրերգ, Կատուների փառատոն, Կտուրը մեծ երգեհոն: Ամոռե մռ, մյաու-մռ, Ամեն կատու մի գամփռ, Մռմռում են մոն ամուռ, Սիրուց մնացած մի բուռ: Ամեն կատու մի թավուր, Բազմանշան սանրված, Կամ ականջն է տվել տուր, Կամ էլ մռութը ճանկած: Փիսոներին են գովում, Դեպի գարուն են կանչում, Ժանգոտ կատուն հրակեզ Արդեն հաչում էր շան պես: Իսկ երբ ժանգոտ, կյաժ կատուն Շեկ փիսոին տիրացավ, Ամենասև ու ազգուն Կատուն խիստ ջղայնացավ: Սիրո երգիչ սև կատուն, Որպես սիրո մեծ գիտուն, Պոչի ծերից մինչ մռութ, Կյաժին թողեց առանց բուրդ: Կյաժը որպես մեծ տաղանդ, Տարորինակ ձայն հանեց, Տանիքն արեց քար ու քանդ, Բայց յարից չբաժանվեց: Ուրիշ երգեր էր երգում, Չբլախ Չալո էին ասում, Չնայած որ հեչ չալ չեր, Բայց դա ոչ ոք չգիտեր: Որովհետև գույն չուներ, Բայց դա էլ կարևոր չեր, Արվեստի հետ կապ չուներ, Կատու էր, պիտի երգեր: Ամոռե, մռ, մյաու – մռ: 17.03.2004