Քամի
Արի, քամի, երգենք միասին, Անմշակ այգու մացառոտ բեմին, Ու թող մեզ լսեն ուռին ու բարդին, Սիրո հուշ կախենք նրանց ճյուղերին: Արի քամի պարեմք միյասին, Թռչենք բարձրանանք ձորի եզերքով, Ուրախացնենք բարի գետակին, Խաղողի այգում արբենանք գինով: Արի քամի տխրենք միասին, Ճյուղերը լքող տերևների պես, Ես կխառնվեմ այն տերևներին, Դեղին խոհերին աշնան հեռատես: Արի քամի, սրտամոտ իմ քույր, Հորիզոնների օդային համբույր, Արի հորինենք մի հեքիաթ մաքուր, Թափառենք, պատմենք դաշտերին թափուր: Արի քամի ոռնանք միասին, Այն անվորսալի գայլերի լեզվով, Արի գնանք մեխվենք ժայռերին, Արի քարը ծակենք երգելով: Արի գնանք կռվենք լեռան հետ, Ուզում եմ որ նա գերի հանձնվի, Թեկուզ փշրվեմ, կորչեմ փոշու հետ, Ես չեմ վախենում գրողը տանի: Արի իղձեր հիշատակենք, Վաղամեռիկ երազներ, Արի ծովեր ալեկոծենք, Թափենք իզուր անձրևներ: Արի լինենք մեղմիկ զեփյուռ, Որ այգուն սեր է հուշել, Շնչել ամեն վարդից մի բույր Ու լուռ ու մունջ հեռացել: Կամ թե քամի եկ սանձարձակվենք, Դառնանք մրրիկ, եթերը ճեղքենք, Վայրագ սուլոցով ...