Քամի


Արի, քամի, երգենք միասին,
Անմշակ այգու մացառոտ բեմին,
Ու թող մեզ լսեն ուռին ու բարդին,
Սիրո հուշ կախենք նրանց ճյուղերին:

Արի քամի պարեմք միյասին,
Թռչենք բարձրանանք ձորի եզերքով,
Ուրախացնենք բարի գետակին,
Խաղողի այգում արբենանք գինով:

Արի քամի տխրենք միասին,
Ճյուղերը լքող տերևների պես,
Ես կխառնվեմ այն տերևներին,
Դեղին խոհերին աշնան հեռատես:

Արի քամի, սրտամոտ իմ քույր,
Հորիզոնների օդային համբույր,
Արի հորինենք մի հեքիաթ մաքուր,
Թափառենք, պատմենք դաշտերին թափուր:

Արի քամի ոռնանք միասին,
Այն անվորսալի գայլերի լեզվով,
Արի գնանք մեխվենք ժայռերին,
Արի քարը ծակենք երգելով:

Արի գնանք կռվենք լեռան հետ,
Ուզում եմ որ նա գերի հանձնվի,
Թեկուզ փշրվեմ, կորչեմ փոշու հետ,
Ես չեմ վախենում գրողը տանի:

Արի իղձեր հիշատակենք,
Վաղամեռիկ երազներ,
Արի ծովեր ալեկոծենք,
Թափենք իզուր անձրևներ:

Արի լինենք մեղմիկ զեփյուռ,
Որ այգուն սեր է հուշել,
Շնչել ամեն վարդից մի բույր
Ու լուռ ու մունջ հեռացել:

Կամ թե քամի եկ սանձարձակվենք,
Դառնանք մրրիկ, եթերը ճեղքենք,
Վայրագ սուլոցով քաղաք ներխուժենք
Ու մարդկանց վրա մի լավ ծիծաղենք:

Արի քամի մերվենք բուքերին,
Սառցե բյուրեղյա վրձիններ սարքենք,
Մարդկանց վախկոտ պատուհաններին
Հազար ու մի բաներ նկարենք:

Արի քամի փախչենք միասին,
Փախչենք, հեռանանք հեռուն անորոշ,
Արի քամի լսիր իմ խոսքին,
Ի՞նչ ես մոռացել աշխարհում այս գորշ:
1987

Comments

Popular posts from this blog

Հիմա

Խորհրդարան 2023

Հավասարաչափ քսմսվող շարժում

նոր օրհներգ . Մայր Հայաստան

Ինքնանկար

Ջինը օղու շշից