Posts

Showing posts from January 21, 2024

Ինքնանկար

Ջահել օրերս այրեցի խելառ,  Ինչպես կամեցա, ինչպես պատահի,  Ու չեմ կրկնել երբեկ ոչմի բառ,   Օրս հայտնություն ու գյուտը դարի։  Հետապնդում է նա ինձ ամեն օր,  Ջահելությունս, որին այրեցի,  Գուցե տարիներն այնքան են անզոր, Որ ժամանակը սոսկ մի կույտ փոշի։   Ու կախարդում է հեռու բաղձալին,  Երազանքներս շնչում են կարծես,  Իմ ընկերը միշտ եղել է քամին,  Միշտ որոնում է ու շտապում ինձ պես։