Ինքնանկար
Ջահել օրերս այրեցի խելառ,
Ինչպես կամեցա, ինչպես պատահի,
Ու չեմ կրկնել երբեկ ոչմի բառ,
Օրս հայտնություն ու գյուտը դարի։
Հետապնդում է նա ինձ ամեն օր,
Ջահելությունս, որին այրեցի,
Գուցե տարիներն այնքան են անզոր,
Որ ժամանակը սոսկ մի կույտ փոշի։
Ու կախարդում է հեռու բաղձալին,
Երազանքներս շնչում են կարծես,
Իմ ընկերը միշտ եղել է քամին,
Միշտ որոնում է ու շտապում ինձ պես։
Comments
Post a Comment