Հիմա

 

                              Ձմեռ 1979

Գլխիս մազերի քանակը

Հեշտ է հասշվել, և դա վատ չէ,

Անհայտանում է սպիտակը

Գանգատուփս ալեհեր չէ։


Ալեհեր է մեր ձմեռը,

Մեր հեռու ու տաք ձմեռը,

Երբ ձյան ֆոնին, կարմիրն հագիդ,

Նկարում էի քո ոտքերը։


Նստած կրակի կողքին,

Կարմիր, երկար գուլպաներով,

Էդ իմ սերն էր քո հագին,

Որ կարած էր կրակով։


Այրում էի քեզ հայացքով,

Կրակի կայծկլտուն շնչով,

Չգիտեմ խենթ թե միամիտ,

Նայում էի ոտքերիդ։


Քո հայացքը ձյուներին

Ձյուների պես դու մաքուր,

Կարմիրը քո ոտքերին,

Հմայվել եմ ես ու լուռ։


Չեմ ասի թե դա երեկ էր,

Կամ թե տարիք, հասակ չկա,

Բոլոր մեղքերս հիմա է, 

հենց ասյ պահին, հենց հիմա։




Комментарии

Популярные сообщения из этого блога

Հավասարաչափ քսմսվող շարժում

Խորհրդարան 2023