Միշտէլ այսպես է եղել
Մարգարիտը խոզերին Միշտ զիբիլ է թվացել, Տեղ են տվել բոզերին Ով որ հարմար է պարկել: Իսկ իմ հեթանոս ոգին Ինձ միշտ ըմբոստ է պահել, Չեմ հարմարվել խոզերին Ու բախտից չեմ վարանել: Միշտ էլ այսպես է եղել. Միշտ էլ մեր նենգ թշնամին Հենց մեր մեջ է ծվարել, Թունավորել մեր հոգին Ու մենք մեզ չենք ճանաչել: Միշտէլ ծաղրել են երգչին Օտա՛րն է ճանաչել, Ո՞վ է Սայաթ Նովային Սայաթ Նովա անվանել: Միշտէլ ասյպես է եղել. Ճշմարտությունն ասողին Գլուխը ծակ են կնքել, Ու՞մն է այս նենգ խոսքը սին, Որ մեր ուղերձն է դարձել: Սա վաղուց է կատարվել, Ոչխարները արածել Իսկ «հովիվը» գիրացել: Մտածողին չեն սիրել, Նրան, ով խոսք է ասել, Լլկել են ու հալածել, Բամբասել ու նախանձել, Եվ այս մաղձը մակարթվել Ու մշակույթ է դարձել: Հասկանու՞մ էս, ընկե՛ր. 06/12/2012