Մկան մտքինը
Իրենից գոհ, շախով-շուխով, Կենտրոնական շքամուտքով, Հին բազկաթոռի տակից Մուկը հելավ իր ծակից: Հպարտ նայեց չորս բոլորը Վարագույրի հետևից, Կտրուկ պոկեց գետնից փորը, Դուրս եկավ ընդհատակից: Անցավ սառնարանի մոտ. - Գրո՛ղը տանի, ո՛չ մի հոտ, Չէ՛ որ այստեղ երշի՜կ կա, Ահա թե ինչու՛ էմ ես հակա՛: Չեմ վախենում ո՛չ մեկից, Ես խո՛սք ունեմ ասելու, Հացամանը ինձանից Արդյոք ու՞ր էք պահելու: Հրես ելնեմ սեղանին Ճշմարտությունն ասելու Ու տե՛ս թե տան տիրուհին Ո՛նց է վախից ճչալու: լեզուն կապ է ընկնելու, Թավալվելու է իմ դեմ, Ես` անչափ վախենալու, Պիտի տիրուհուն ներեմ: Ելնեմ մտնեմ իմ ծակը Կամ բազկաթոռի տակը Ու տակից եմ ծակելու, Աթոռն ի՛մն է լինելու: ԵՎ ա՛յսուհետ գիտեցե՛ք, Ծակս էլ չսվաղե՜ք, Կրծել, ծակելն ինձ համար Միշտ եղել է խաղ ու պար: 05.12.2007