Posts

Showing posts with the label Հոգս

Հոգս

Քունը վզովս է ընկել, Ինձ մահճակալ է ձգում, Գործս կիսատ եմ թողել, Ինձ իմ հոգսերն են կանչում: Չեմ սիրում ես ինքս ինձ, Երբ ինձ հոգնած եմ զգում: Ուզում եմ ծնվե՛լ նորից, Ուժ եմ իմ մեջ որոնում: Գոնե մի ճիգ մարմնումս, Որ ինձ տեղիցս պոկեմ, Գոնե մի կայծ աչքերումս, Որ տանս դուռը գտնեմ: Քարշ տամ ես ինձ փողպցով Գործ քեզ գրողը տանի, Ինձ թաղեցիր հոգսէրով, Օ՜ քունս ոնց կտանի: 1987