Հայրենասիրական

Հավերժ Հայաստան

Վայրագ ազգերի քյահլան ձիերի՛
Սմբակների տակ տրորված իմ հող,
Դու բոցկլտացող բի՛բն ես արևի,
Լուսափայլության շողեր հորինող:

Անըմբռնելի ներող ու բարի,
Իմ աստվածային երկիր վանքերի,
Լռության լեզուն քո խաչքարների
Այբբենությունն է իմ մրմունջների:

Ժայռերի կրծքին արմատներ խրող,
Արևից դեղին անթառամ ծաղիկ,
Սրաթև Փյունիկ հողմեր նվաճող,
Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք:

Շեկ արևելքի մինուճար փիրուզ,
Երկինքը ցայող հույսերի հավույզ,
Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան,
Հույսերի օվկիան,սայաթնովական:

Ու ծիրանագույն բուրաստանների
Բակունցյան թռիչք գերագույն մտքի,
Ճյուղերդ միշտ վե՛ր,սլացիկ բարդի՛,
Ինքնամփոփ՛, հպա՛րտ, անգուշակելի՜:

Մատյան նաիրյան, հայոց պատմություն,
Մաքառումների հիշատակարան,
Մրրկահավքի երգ, վերածնություն,
ԵՎ խռովահույզ, և անդենական:

Ոգու կորով իմ առյուծ արծվաթև,
Ոսոխի անհագ կոկորդին չոքած,
Իմ փետուրը քո թևից եմ պոկել,
Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված:

Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի,
Որտեղ պարսկական փղերն են չոքել,
Հրավիրում եմ ձեզ մենամարտի,
Հրեշ թալեաթներ ու՞ր էք թաքնվել:

Մենք ստեղծել ենք, դուք հափշտակել,
Հայտնագործել ենք, իսկ դուք գողացել,
ԵՎ ո՛չ մի անգամ ասպետ չե՛ք եղել,
ԵՎ սողացե՛լ եք, և ողորմաց՛ել:

Անկումիդ, դաժան ու ոճրախնդիր,
Մարդու նմանվող թշվառականներ,
Ձեր գոյությունը արդեն մի ոճիր,
Զարմանալի է, ու՞ր էք աստվածնե՜ր:

Ես լերկ ձեռքերով ինչպես վայրենի
Հադեսի կուրցքը կպատառոտեմ,
Եթե նա նորից գլուխ բարձրացնի
Իմ բազմաչարչար ժողովրդի դեմ:

Ու երբ մուրճերը ժամանակների
Մատներն այս գրող դարձնեն փոշի,
Կկազմեմ մի գունդ ուրվականների
Մինչև Նաիրին չազատագրվի:

Հազարամյակներ ես կվոլորեմ ,
Ես ամեն գարուն կգամ Կիլիկիա,
Ու ձնծաղիկներ քեզ կնվիրեմ,
Հոգիս հողիդ մեջ թող արմատնե՜ր տա:

Հողի՛դ մեջ մնա քեզ ջերմացնելու,
Ինչպես կայծկլտուն օջախն հայկական,
Անքակտելի՛ է ջիղն արիացու,
Իմ հավերժահարս, հավերժ, Հայաստան:
04.02.1998



Խոհեր արևի

Գանգս քիչ է,
Մտքերս չեն տեղավորվում,
Մեկը մորմոք,մյուսը ճիչ է,
Անհանգույց են ծավալվում:

Անհագույց են իմ հույզերը,
Կռնատ են ու չեն սավառնում,
Ու իմ արևոտ հուշերը
Մառախուղներն են ծվաստում:

Խորամանկներ, խորամանկներ,
Որ սիրում են սողուններին,
Քանզի ունեն երկար պոչեր
Փռած տիրոջ ոտքի տակին:

Խաղաղության ագռավները
Խորամանկներ են թևավոր,
Իրողության անուրջները
Էժան են ու անհարկավոր:

Անհանգույց է իմ բողոքը,
Ու՞մ վրա եմ հույսս դրել,
Այս աշխարհը նորոգելիս
Իմ հայրենիքը չեն հիշել:

Ովքե՞ր են գովերգում սերը՝ Ավա՝ղ,
այստեղ պիտի լռեմ,
Բոլոր կարգերն ու բարքերը
Ծունկի են իջել սիրո դեմ:

Ես սե՛ր ունեմ, արևի սե՛ր,
Հայրենի՛քը իմ արևի,
Ահա շատ պարզ ու ջերմ խոհեր,
Սավառնող առանց թևերի,
Ինչպես շողերը արևի:
08.12.2008




Ներքնաշորերի պատմաբանները

Ամերիկյան գիտունները
«Նորագույն» պատմաբանները,
Հոտոտում էին իրենց բեռը`

Չարենցի՜ ներքնաշորերը:
Բեռը տարել հասցրել էին
Իրենց որջը, Ամերիկա՜,
Ու մե՛կ առ մե՛կ շարել էին

Ամենը մի բարձի վրա:
Մի անլվա անդրավարտիք
Զննում էին ինչպես մասունք,
Իսկ բանասեր ինչ որ մարդիկ

Գտնում էին խոսքի ակունք:
Ու ցնծում էին, ուրախանու՜մ,
Ու գտնում՝ էին ընդհանրացում,
Չէ՛ որ ամեն մեկը ուներ

Նման կեղտո՜տ ներքնաշորեր՝,
Ավելի ճի՛շտ,հագուստնե՜ր:
31.03.2009



Հպա՛րտ է մայրը

Հեթանոսական տուրք է մասուցվում,
Հիշատակում են ընկած քաջերին,
Կյանք են արարում, երգում ու պարում,
Ցնծերգ է թառել Հայոց լեռներին:

Ու սեղան է, որ վերջ չունի,
Տղոնցն օղի, կանանց գինի,
Ընդունելի մատաղ լինի:

Լեռնեցիները մատաղ են տալիս,
Քրիստոնեական արարողությամբ,
Ընկած զինվորի մայրը չի լալիս,
Հպարտ է մայրը, բեղված օրհնությամբ:
Հպարտ է մայրը իր զավակներով,
Հպարտ է կյանքը անվախ պայքարով,

Հպարտ է Հայը Հայոց աշխարհով,
Հազարամյակներ հնչող երգերով:
Հպա՛րտ է մայրը:
5. օգոստոսի 2007թ.
Սահմանամերձ Կոթի գյուղ,




Հիշատակը միշտ հաղթում է

Մի կյանք է անցել, իննսուն տարի,
Իմ հիշողություն, չա՞ր էս թե՞ բարի,
Ի՞նչ պատասխանեմ, երբ արյունն հայի
Հրեշի պնչից կաթում է արդի:

Հանցանքն ապրել է իննսում տարի,
իչի՞ մասին է օրենքն աշխարհի,
Երևի սառած, անքույթ աչքերի
Հառաչանք է, որ չարը վերջ չունի:

Մի՞ թե հիմա այլ ժամանակներ են,
Սատանեքն իրենց գործը թողե՞լ են,
Պոչերը կտրին,դարձան դեմոկրա՞տ...
Պետք է արգելել վաճառել մկրատ:

Ու խաբեության ոսկե դիմակը
Ստում,քողարկում է հանցանքը,
Դեղին հրճվանքը թշերի վրա,
Քրքջում է. -Հա -հա, հի- հի,հա- հա:

Քրքջում է խեղկատակ,
Որովհետև դեռ տևում է,
Բայց գիտի՛,արևի տակ,
Հիշատակը միշտ հաղթում է:
04.04. 2005



Մարտ Հայերեն

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,
Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա.
Ամպից իջած անվախ բազեն
Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն
Ավանդել է ազատություն,
Հայոց հողին լու՛յս եղիցի,
Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,
Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա
Ամպից իջած անվախ բազեն
Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Սիրտս վահան սուրբ Մաշտոցին,
Զիմաստության առաքելին,
Սուրս հու՛ր է կայծակների,
Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,
Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա
Ամպից իջած անվախ բազեն
Մարտնչում է մի՛շտ Հայերեն:
01.02.2006




Արտույտ

Այսoր առավոտ իմ գործի ճամփին,
Մի արտույտիկ երգում է քո մասին,
Կանաչ դաշտի մեջ ննջում է քամին
Արտույտը երգ է պատմում արևին:
Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ,
Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ,
Հորինիր մի երգ կարոտիս նման
Ու երգ ասելով թռի Հայաստան:
Քամի,դեռ վաղ է, չարթնանա՝ս,
Արտույտը պատմում է երա՛զ,
Թող արտույտիկը երգի՛
Հեռու ե՜րգը կարոտի:
Բարի լույս արտույտ,
բարի լույս թռչնակ,
Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ,
Հորինիր մի երգ կարոտիս նման
Ու երգ ասելով թռի Հայաստան:
07.06.2006




Գարունն է հևում

Գարու՜ն, բարով էս գալիս:
Գարու՛ն, ինչու՞ էս լալիս,
Գուցե մերժված սե՞ր ունես,
Ու հետամու՞տ էս ինձ պես:
Ու սիրունիկ աղջկա պես
Խուսափում իմ հայացքից,
Ու ո՛չ մի ծաղիկ չունես,
Նոր էս ծնվում ձյուներից:
Թեև ուրախ էս, գարուն,
Ասա՛, բանը ինչու՞մն է,
Գուցե չե՞ս տեսել արյուն,
Գուցե քո վիշտը հի՞ն է:
Գիտեմ՝, գիտե՜մ իմ գարուն,
Որ դու կյանք էս արարում,
Լոք քո գրկում կա տաք ձյուն,
Ազատությու՜ն, ջերմությու՜ն:
Ա՛խ թե ես կարենայի՝,
Դուրյանի սա՜զն ունենայի,
Ես կերգեի քեզ համար,
Որ տևես երկա՜ր, երկար՜...

Արի գարուն, սիրահար,
Ու ինձ ձյուների հետ տար,
Գնանք գտնենք մի գալիք,
Մի սիրունիկ ձնծաղիկ:
Գալի՛ք, գալի՛ք ձնծաղիկ,
Այս աշխարքում անցողիկ,
Կյանքի, սիրո ակնթարթ,
Որ մնում է անաղարտ
03.02.2006




Ջուղան քանդող վայրենիներին

Քարը կոտրում,
ջուրն էս լցնում,
Ա՛յ վայրենի՝
Վրան խա՞չ կա,
վախենու՞մ էս,
Դու էլ լուսին քանդակի:
Գործ էս գտել գերեզմանոցում,
Վարպետ բորենի,
Բայց քարերից ի՞նչ էս ուզում,
Նախ մուրճ բռնել սովորի:
Մուրճը կոտրելու համար չէ՜
Օրհներգ
Երաշժտություն,
Արամ Խաչատրյանի
Բարձրիկ երկիր,
ազատ աշխարհ Հայաստան,
Արևելյան ջահակիր էս դպրության,
Դու՛ երգչի՛ դալար բարդին էս Նաիրյան,
Սե՛րն ու մի՛տքն էս,
բե՛րթն ու դի՛րքն էս հայության:
Մեր հին ու նոր ու անթառամ քերթություն,
Տիգրան մեծի ու Վարդանանց պետություն,
Թո՛ղ արևը մի՛շտ դրոշդ փայփայի,
Փա՛ռք քեզ,
փա՛ռք հույսի՛,
լույսի՛ աշխարհ Հայի՜:
29.06. 2006

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Խորհրդարան 2023

Հիմա