Posts

Showing posts with the label Խելառը

Խելառը

Ապա նայեք էս խելառին, Բանաստեղծ է էս նոր դարում, Մի զույգ կոշիկ չունի հագին, Ոտանավոր է հորինում: Երևի լավ չի հորինում, Քանզի լո՛կ մի տեղ է կարդում, Որտեղ կա շա՜տ ուտելու բան Ու մթնոլորտ պոետական: Մի տե՛ղ ունի նա խոսելու՝, Սեղանի մոտ խնջույքնրի, Ուր չես տեսնի կոշի՜կն հագի, Թեկուզ ելնի՛ կանգնի ոտքի՛ : Ու պոետը արտասանե՜ց, Լռությու՜ն էր ճոխ սեղանին, Մեկը նույնիսկ արցունքոտվեց, Խո՛սքն էր կպել խեղճի սրտին... Իսկ պոետը կերած-խմած, Կոշիկները պատառոտված, էն լոռեցի Սաքոն ասես Խենթ ու խելառ՝ ելավ գնաց.. 08.01.2009