Մարտ Հայերեն
Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա. Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն Ավանդել է ազատություն, Հայոց հողին լու՛յս եղիցի, Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի: Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: Սիրտս վահան սուրբ Մաշտոցին, Զիմաստության առաքելին, Սուրս հու՛ր է կայծակների, Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի: Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: 01.02.2006