Կիրակի
Առավոտ էր, արևշատ էր կիրակին Մի շատախոս կին Կարճ պատասխանեց ծերունու հարցին, Անհեթեթ հարցին, Որ խոհեմությամբ դրեց ծերունին Արևի հորինած լույսի նժարին, Ծերունին նստած ծառի հովին Ամեն մի բառ մերում էր կյանքին Ամեն մի բառ ժամանակի թևերին, Տա՛ր, գնա՛ ու մերվիր լույսին, Գուցե բա՞ռն է կյանքի իմաստը, Մարդու կյանքի: Գուցե դա ծա՞ռն էր իմաստության, Մարդասիրությա՞ն: June 8, 2014