Սև ճշմարտություն
Ճշմարտությունը գեշ է, Սիրունը չկա. «Ուժեղը միշտ անմեղ է,» «Թույլը հրեշ ու ագահ» Ճշմարտությունը հին է, Օգտագործված ու անպետք, Եվրոպական շուկայում Այն ձրի են բաժանում: Ճշմարտությունն էժան է, Ձրի՜ է, ա՛ռ չեմ ուզում, Բառերի կույտ, զիբիլ է, Խոսի՛ր, թէ չես ալարում: Իզուր՝, ճիշտը չփնտրեք, Սև՛ է, ու աղբ է թվում, Երբ մեռնեմ ու ինձ թաղե՝ք, Հագցրեք սպիտա՛կ կոստյում: Ճշմարտությունը սև է, Ո՛չ, գիշեր չէ անհատակ, Նա՛վթ է, նա՜վթ է, վառելի՛ք, Զարգացած դարի մարդիք.. 28.09.2006