Posts

Showing posts with the label Դատարկ շիշը

Դատարկ շիշը

Դատարկ շիշը մտածում էր. -Ա՛խ երբ պիտի մեկ էլ լցվեմ, Ու նույն գինը ունենամ, Ու եթե չկոտրվեմ Ավելի կթանգանամ: Ախ երևի շտապել պետք չէ Երբ գները աճում են, ԵՎ գուցե իմ տեղն այստեղ չէ, Ուր խելագար խմում են: Մարդի՛ք մ՛ի դժվարացեք, Շշե՛րը տարե՛ք հանձնե՛ք: Երբ կրկնակի թանգանամ Ինձ ուրիշ տուն կտանեն, Միանգամից կզարգանամ Ու ինձ քիչ քիչ կխմեն: Էլ չեն ասի էժան գինի, Կոնյակի տեղ կդնեն, Ու խմողն էլ էլ չի արբի Ու շպրտի դես ու դեն: Մարդի՛ք մ՛ի դժվարացեք, Շշե՛րը տարե՛ք հանձնե՛ք: Ախ երանի դա շուտ լիներ, Գները շուտ բարձրանաին, Իմ երազը կկատարվեր, Ինձ կգովեին միաձայն: Մինչդեռ կանգնած փոշու մեջ, Իմ պես դատարկների հետ, Որ շարում է կողքիս անվերջ, Էս արբեցողն անհեթեթ: Մարդի՛ք մ՛ի դժվարացեք, Շշե՛րը տարե՛ք հանձնե՛ք: -Տաս տարի անց էս միջոցից, Արբեցողը մի շշով, Ջոր եր տանում իմ աղբյուրից Քթի տակ մրթմրթալով: Շշե՛րը, շշե՜րը, շշե՜րը, շշե՜րը: 1998