Թիթեռ
Դեղին ու սև մի թիթեռ , Թևերը բաց ու անքույթ , Ծաղկի գրկում քնաբեր , Մահիճը թավ ու կապույտ : Թևիկներով իր դեղին , Անհամարձակ շոշափում , Թերթիկների կապույտին , Սիրո մասին է պատմում : Թիթեռ՛ , չթռչե՜ս , Գեղեցիկ էս դու այդպես , Քո թռիչքը խելագար , Վեր ու վար , վեր ու վար , անկատար : Բայց ու՞մ ասես , որ լսի , Թիթեռը թևն է կյանքի , Պիտի թռչի ու ճաւխրի : Թռավ՝ թիթեռը : Թիթե՛ռ , չթռչե՛ս , Գեղեցիկ էս դու այդպես՝ , Քո թռիչքը խելագար , Վեր ու վար , վեր ու վար , անկատար , Վեր ու վար , վեր ու վար , խելագար , Վեր ու վար ,...