Սպիտակ առավոտ
Ձյուն է եկել ու անդոր է, Հանկարծակի լռություն, Ու մի սպիտակ առավոտ է, Մի գիշերվա պատմություն: Գուցե դեռ չե՞մ արթնացել, Աչքերս բա՞ց եմ քնել, Ու սպիտակ է, լռություն, Ու միապաղաղություն: Անտարբերություն, Գեղեցկություն, Խաղաղություն, Մաքրություն, Սառնություն, Ձյու՜ն: 26.12.2007