Posts

Showing posts with the label Հույս ու երազ

Հույս ու երազ

Աչքերիս հույս եմ կապել, Երազ կապել աչքերիս, Գետի ալիք եմ դարձել Գարնան ձյուներն հալվելիս: Ժամանակը ինձ հետևում, Տխուր շունչը ծոծրակիս, Անհայտություն է տանում Ալիքները հույզերիս: Երկինքնե՜ր ժամանակի, Վաղ թէ ուշ կգամ ձեր մոտ Կգամ որպես գոլորշի, Իսկ ծաշիկներն ինձ կարոտ: Հոգիս հույսի արձագանք, Վար կռացած ամպի պես, Իմ շուրթերը կմնան տաք, Սիրահար անձրև որպես: Որ ամպից թափվեն հույսեր, Որ գոյություն ունի սեր, Որ հորինեն երազներ, Երգեր, երգեր, երգեր: Աչքերիս հույս եմ կապել, Երազ կապել աչքերիս, Գետի ալիք եմ դարձել Գարնան ձյուներն հալվելիս: Ու շտապում են ալիքները չարաճճի... 22.05.2009