Posts

Showing posts with the label Լռություն

Լռություն

Փորձիր ըմբռնել լռության լեզուն, Փորձիր գուշակել իղձերը նրա, Եղիր նրա պես խորիմաստ խոհուն, Եվ այդ մասին թող ո՛չ ո՛ք չիմանա: Փորձիր գրավել անառիկ հեռուն Ու մի վախենա դավող խավարից, Եղիր արարիչ այն մութ աշխարհում, Հորինիր շանթեր հանգած լույսերից: Եղիր միայնակ գոնե մեկ վայրկյան, Թեկուզ և լքված, թող այդպե՛ս լինի, Նվաճիր բարձրու՛նքը հպարտության, Եվ պի՛կն այդ, թող քո անունով կոչվի: Փորձիր հեռանալ անաղմուկ ու լուռ, Փորձիր թափառել հոգուտ սարերում, Որոնիր այնտեղ մի փոքրիկ մատուռ, Վաղուց այնտեղ քեզ քո խիղճն է սպասում: 1998թ.