Կարապի երգ
Երբ գալիս էս երազիս Ես քո ձայնը չեմ լսում , Սերը համր է հիշելիս , Լռության մեջ է տևում : Ու նայում էս աչքերիս , Քո աչքերը չեն լռում , Արշալույսը բացվելիս Կարապի երգն էս երգում : Կարապի երգն ամեն օր , Լույսերի հետ է հնչում , Չի վերջանում , չի մեռնում , Ու երգում էս , ու երգում : Երբ լռում էս երազիս , Մի հնչյուն եմ ես հիշում , Այդ հնչյունն եմ որոնում , Երբ անձրևին եմ լսում : Այս երազը վերջ չունի , Վերջաբանը չես պատմել , Անկատար էս հորինել , Կարապներին էս տվել : Կարապի երգն ամեն օր , Լույսերի հետ է ...