Կարապի երգ
Երբ գալիս էս երազիս
Ես քո ձայնը չեմ լսում,
Սերը համր է հիշելիս,
Լռության մեջ է տևում:
Ու նայում էս աչքերիս,
Քո աչքերը չեն լռում,
Արշալույսը բացվելիս
Կարապի երգն էս երգում:
Կարապի երգն ամեն օր,
Լույսերի հետ է հնչում,
Չի վերջանում, չի մեռնում,
Ու երգում էս, ու երգում:
Երբ լռում էս երազիս,
Մի հնչյուն եմ ես հիշում,
Այդ հնչյունն եմ որոնում,
Երբ անձրևին եմ լսում:
Այս երազը վերջ չունի,
Վերջաբանը չես պատմել,
Անկատար էս հորինել,
Կարապներին էս տվել:
Կարապի երգն ամեն օր,
Լույսերի հետ է հնչում,
Չի վերջանում, չի մեռնում,
Ու երգվում, ու երգվում:
March 18, 2015
Comments
Post a Comment