Սոկրատի վերջին գիշերը


Սուրճը ուղեղս էլ չի թարմացնում,

Բազկաթոռն ինձնից վաղուց է հոգնել,

Ամեն շարժումս հաշվի է առնում,

Տնքում է կարծես փիղ է շալակել:


Մի պահարան կա մոտիկ անկյունում,

Դռան բանալին անհույս թեքած վար,

Այդպես քիթը կախ բիձեքն են նիրհում

Ու հեկեկում են, հեյ գիտի աշխարհ:)


Ձեռագրեր կան էդ պահարանում,

Ուր տարբեր չափի մկներ են մտնում,

Ու ամենաթարմ գրերն են կրծում,

Գրագողերի նման են կրծում։)


Այնտեղ մի գիր եմ դրել որ կրծեն,

Կատվի մասին է, կատվազգիների;)

Էդ գիրը հաստատ չեն կարա մարսեն;)

Այդ գիրը թույնն է կրծող գանգերի։


Քանզի արդ գիրը փողի համար չէ,

Փառքի համար չէ, ու շահավետ չէ,

Նույնիսկ ճշմարտությունից տգեղ է,

Դժվար ընթերծվող մտքերի գիր է։


Հենց հիմա մի մուկ էդ պահարանում,

Կրծում է կրծում ու չի կշտանում,

Հեշտ է կռահել, թե ի՞նչ է ուզում,

Ու կատվի մասին ի՛նչ է մտածում:)


Ես մտածում եմ նա կռթկռթացնում,

Կրծոտված թուղթ է չորստին թափթփում,

Կրծածը մանրացնում է, շաղախում,

Կռթոցը որպես խոսք է մատուցում;)


Ամեն տեղ հնչում է նրա խոսքը,

Ու հսկում  է ֆինանսների հոսքը)))

Դրթում է, և արդարին և գողին,

Անմնացորդ ապավինել փողին:


Իսկ Սոկրատը ապավինեց մտքին,

Ահա թե ինչու նրան դատեցին,

Համարձակ ու ըմբոստ էր հունացին,

Հարմարավետ չէ լինել այդպիսին։


Աթոռս նորից տնքաց կամակոր,

Նրան դուր չեկան իմ նոր մտքերը,

Իսկ երեկոյան ստվերներին օրոր

Իջավ Սոկրատի վերջին գիշերը։


***

Անտիկ հունացին իմ հյուրն է այսօր,

Կամ էլ մեզ բանտ են նետել միասին,

Ու մակարդվել է կյանքը հին ու նոր

Վողուց ճաքճքված, բանտի պատերին:


- Սոկրա՛տ, գիտեմ, որ գրել չես սիրել,

Մտքերդ կիսվել ու չես գրառել,

Ժամանակներն են քեզ գրի առել,

Լույսերի հետ են մտքերդ մերվել։


Ու քեզ թեկուզ և դատապարտել են,

Դավադիր եղել քո ազատ մտքին,

Քո մտքերը միշտ լուսաորել են

Մթի ճանկերուն, կյանքի հայելին:


Սոկրատ 

- Իզուր էս կարդում բարի քարոզներ,

Ես միշտ այս կյանքից եղել եմ բարի,

Տածել եմ բազում անխռով մտքեր,

Հուշել եմ կատվիս, որ չմլավի:


Ու պրպտել եմ գանգիս կեղևում

Ընդիմություններ խորամանկներին,

Կարծես սատանի հմուտ թակարդում

Թողել եմ ոտքիս պլոկված կաշին:


Մտաբերում եմ երբեմն նրան,

Մի ինչ որ չնչին, հիմար առումով,

Որ կարծես ինձնից չանչել է մի բան,

Սահել է մի պահ իմ երակներով:


Մի ինչ որ անցավ մասնիկ իմ սրտից

Կլպել է ալմաստ իր ճիրաններով,

Քամել կիսամեռ արյունն այնտեղից,

Հիացել կարմիր պղպջակներով:


Հրճվել իմ վրա ու իմ գիտության,

Քանի որ թելը մարդկային կյանքի`

Շարունակություն կեղծված պատմության

Ու կա մի իլիկ`, բարին կհղթի:)


Եթե իմ խոսքը՝ մտքերի սփոփանք,

Ես ձեռք եմ բերում դավ ու թշնամանք,

ԵՎ ի՞նչ է միտքը, և ի՞նչն է հանցանք,

Ավա՝ղ, հարցիս հետ չեմ տածում զարմանք:


- Սոկրա՛տ, ուզում եմ քեզ մի բան հարցնեմ,

Թեև այդ մասին կարծես թե գիտեմ:

Ինչու՞ ներումը դու չնդունեցիր,

Եվ քո պայմանը առաջարկեցիր:


Սոկրատ 

- Ես պահանջեցի վայել գոյություն,

Մարդու իրավունք և ազատություն,

Որ ունեն նույնիսկ հանցագործները,

Իրոք որ կույր են ֆիմիդաները։)


Նման պայմանը վտանգ է սպառնում

Նրան, ով մտքի արմատն է կրծում,

Դու գիտե՞ս որդը ինչպես է սնվում,

Եվ ինչքանով է մարդուց տարբերվում:


Թե նոր բան գիտես, ասա իմանամ,

Ի՞նչ նորություն կա էս հին աշխարհում,

Մի անուն տուր, որ լսե՛մ, զարմանա՛մ,

Թե մինչև հիմա ու՞մ չեմ ճանաչում:


- Ես գիտեմ մեկին, ով լավ ստում է,

Դու ճանաչու՞մ էս Ղուռչուլ Աղվանին:

Սոկրատ 

- Ղուրչուլ Աղվանը ստեղծագործում է

Այդ դու էս հիմա ստում տակավին:


Չեն ստում միայն խելագարները։(

Ճիշտ են քարոզում խորամանկները,

Թեև անպատճառ օրերից մի օր

Մնում են ծախու կնոջ պես տկլոր:


-Սոկրատ ուզու՞մ էս զանգահարեմ գան;)

Սիրո ծառաներ, սիրուն աղջիկներ,

Սոկրատ 

-Սուս թե.չե հիմա իմ Քսանտիպան

Կսկսի խոսել դարերը իվեր:


Ու կթվարկի բոլոր բոզերին,

Մեկ առ մեկ, հնուց մինչև այս օրս,

Քեզ կլղոզի քո հին աթոռին,

Կստուգի ի՛նչ եմ ներարկել փորս:


Ա՛յ թե դատեին իմ Քսանտիպաին,

Վա՛յ դատավորին ու դատարանին,

Բոլոր պայմանները կնդունեին

Ա՛յ թե ի՛նչ է նշաշակում կի՛ն, կի՛ն:


- Սիրե՞լ էս  Սոկրատ, և ի՞նչ է սերը։

Սոկրատ 

- Այդ մասին գիտեն լոք սիրահարները։

Անզոր են բոլոր իմաստունները։

Ի՞նչ կապ ունեն արդյոք միտքն ու սերը։


Սիրո մասին են բոլոր երգերը։

Լույսի նման է, սերը տակավին,

Մոտիկ ու հեռու, ինչպես աստղերը։

Այս աշխարհը հորինել է սերը։


Բնության անգին զարդն է սերը։

Սիրում են գայլերն, աղավնիները,

Սիրում են անկեղծ քանց մարդն է սիրում,

Ու նման մի զարդ կա և իմ հոգում։


- իսկ ո՞ր աստծուն ես դու հավատացել,

Հեթանոսներից որի՞ն ես պաշտել:

Սոկրատ 

- Իմ միտքն ու խիղճն են ինձ աստված եղել,

Որոնցից երբեք կուռքեր չեմ սարքել:


Ես միշտ իմ խոհուն աշակերտներին

Ինձ հետ վիճելու ճամփա եմ թողել,

Չեմ թառել նրանց մատաղ մտքերին,

Չեմ փորձել նրանց հնազանդեցնել:


Հավատը զենք է ու անպարտություն,

Բայց կա խորամանկ երեսպաշեություն,

Որ մարդու հոգուց ներս է ծիկրակում,

Գանգը անհատակ գրպան է սարգում:


Հետ էք զարգացել հազար տարիներ,

Թեև ձեռք բերել շատ հարմարանքներ,

Բայց ամեն մեկդ մի կուռքի ծառա,

Ճառ ասի կամ թե մի տեղ թռվռա:


Մեր ժամանակի միտքն անաղարտ էր,

Մտքի տեր  ստրուկը, մեծ Եզոպոս էր,

Հիմա ուղղակի միտքն է ստրկացել,

Թերևս ա՛յս է միայն փոփոխվել:


-Շատ բան է փոխվել, հարգելի Սոկրատ,

Այժմ մարդն իրեն կարծում է ազատ,

Քանզի չգիտի ում ստրուկն է,

Չգիեի՛, տերն առյու՞ծ է թե՞ մուկ է:


Ազատ է ինչպես թռչյունը օդում,

Բայց թռչնի թևեր չունի, որ ճախրի(((,

Վզին պարան չէ, փողկապ է կապում))),

Եվ արոջում է քաղաքավարի;)


Սուտն է հիմա աշխարի տերը,

Իմիջիայլոց, ձեր դեմոկրատիայով,

Ստում են անկեղծ ու միշտ օրենքով:

Իսկ օրենքը պաշտպանվում է փողով:


Սոկրատ

 -Մեր դեմոկրատիան հասկացություն է,

Որը վաղ թե ուշ պետք է հասկանան,

Հայտնագործություն, մտքի թռիչք է,

Որ խժռում է հիմա եվրոպան։(


- Ձեր դեմոկրատիան գողի համար է։(

Գողը գիտի օրենքի արժեքը,

Այս հակասությունը ամուր կապ է

Ու փիլիսոփայության օրենքը:


Սոկրատ 

— Բայց մարդն է միակ հույսն այդ գիտության,

Ամեն օր կռվող, մարտնչող մարդը,

Այսպես է հյուսել ցանցը պատմության

Ժամանակների աննկուն սարդը։


Իսկ փողի մասին նոր բան չեմ լսում,

Մեր ժամանակ էլ բոլոր դռները

Փողով էին բացում ու ոտքով փակում,

Բայց մերն էին մեր սեփական մտքերը:


Մի բան եմ տեսնում, մի փոփոխություն,

Գիտություն դարձած մտքի գողություն,

Փափախ թռցնող ստեղծագործողներ,

Սիրում են գրել համերգի տոմսեր:


Ու Եզոպները ինչքան էլ խոսեն,

Ինչքան էլ պատմեն ու սրամտեն,

Ստի դրոշը վեր կբարձրացնեն,

Նրանց մտքերը կյուրացնեն:


Ու գողը պիտի խոսի այն մասին

Թե ինչ էր թառել Եզոպի մտքին

Ու առաջինը նրան կլսեն,

Գողերը իրենց գործը լավ գիտեն:


Ու ո՛չ մի օրենք, ո՛չ մի պետություն,

Չի դիմակայի փողոտ կեղծիքին,

Եթե չլինի Մարդ ու մարդկություն,

Որը չի ծախում պատիվն ու ոգին։


Ավաղ շուկան է հիմքում ամենի

Որտեղ ամեն ինչ իր գինը ունի:

Շուկա է քաղաքակրթությունը,

Ու վաճառվում է ազատությունը։



Իր գինը ունի ամեն մի հանցանք,

Արդարություն, միտք ու երազանք,

Իր գինը ունի ամեն մի զիբիլ

Ուր մարդը չարժի անգամ մի ոջիլ:


Ամենաբարձր մտքի դիրքերից

Ինչ ասես որ չի հանի գրպանից,

Արդարությու՞ն էս դրել մտքիդ,

Ասա խնդրեմ ի՞նչ արժի հոգիդ։


Ու կրկնվում է ամեն ինչ նորից,

Գիտության մայրն էլ կրկնությունն է,

Մարդու ժպիտը ծնվում է փորից,

Բոլորից ուրախ թագավորն է:


Ժպտում էն նրանք բարի, սիրալիր,

Պետք լինի կասեն ջուրն է կարմիր,

Ուրիշի արյունը ներկ է կարմիր,

Թե ուզում էս, ցանկապատդ ներկիր:(


- Սոկրատն հայացքը պաղ ու մտածկոտ

Ուղղեց սեղանի վրա, իր թասին,

Իսկ պահարանի մուկը անամոթ

Ականջ էր դրել ինձ ու Սոկրատին:


Ու վաղորդյան լույսի շողերը

Ցայտում էին, մեկը մեկից անհամբեր,

Իսկ մեծ հանճարի խոհուն պատկերը

Դառնում էր թափանցիկ ու անտարբեր:


Դեպի անհունը գնալուց առաջ

Սոկրատն իր թույնի թասը վերցրեց,

Ուզում էր խմեր, ես ասացի կա՛ց

Ու թույնի կեսը իմ թասը լցրեց:


Առավոտ կանուխ մենք թույն ենք խմում,

Թունավորված է մեր լուսաբացը,

Եթե այսպե՛ս ենք բարի լույս անում,

Սոկրա՛տ, բեր խմենք կատվի կենացը:

08.10. 2005 —2022

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հիմա

Հավասարաչափ քսմսվող շարժում

Խորհրդարան 2023