Կատուների փառատոնը
Ամեն տարի նույն տեղում,
Փետրվարի վերջերին,
Կատուներն են հավաքվում,
Օպերայի տանիքին:
Կազմակերպում են համերգ,
Երգում են միայն սիրերգ,
Կատուների փառատոն,
Կտուրը մեծ երգեհոն:
Ամոռե մռ, մյաու-մռ,
Ամեն կատու մի գամփռ,
Մռմռում են մոն ամուռ,
Սիրուց մնացած մի բուռ:
Ամեն կատու մի թավուր,
Բազմանշան սանրված,
Կամ ականջն է տվել տուր,
Կամ էլ մռութը ճանկած:
Փիսոներին են գովում,
Դեպի գարուն են կանչում,
Ժանգոտ կատուն հրակեզ
Արդեն հաչում էր շան պես:
Իսկ երբ ժանգոտ, կյաժ կատուն
Շեկ փիսոին տիրացավ,
Ամենասև ու ազգուն
Կատուն խիստ ջղայնացավ:
Սիրո երգիչ սև կատուն,
Որպես սիրո մեծ գիտուն,
Պոչի ծերից մինչ մռութ,
Կյաժին թողեց առանց բուրդ:
Կյաժը որպես մեծ տաղանդ,
Տարորինակ ձայն հանեց,
Տանիքն արեց քար ու քանդ,
Բայց յարից չբաժանվեց:
Ուրիշ երգեր էր երգում,
Չբլախ Չալո էին ասում,
Չնայած որ հեչ չալ չեր,
Բայց դա ոչ ոք չգիտեր:
Որովհետև գույն չուներ,
Բայց դա էլ կարևոր չեր,
Արվեստի հետ կապ չուներ,
Կատու էր, պիտի երգեր:
Ամոռե, մռ, մյաու – մռ:
17.03.2004
Comments
Post a Comment