Պալիտիկական Դարվինիզմ


Հայտնի է որ դարերն ի վեր
Մարդիկ ստեղծում են նոր կարգեր,
Ընտրում են ու ընտրվում,
Այդպես իրենց լավ են զգում:

Չարլզ Դարվինն այս առումով,
Ճամփի փող էր ճարել պարտքով,
Կատարում էր ճամփորդություն,
Շուրջերկրյա քննարկություն:

Տարբեր տեղեր կարդաց թերթեր,
Գրի առավ տարբեր լուրեր,
Որ որոշի ով է լավը
Ու ամենա բարձր խավը:

Նա գտավ, որ աշխարհիս տակ
Կա չորս տարբեր մարդու տեսակ,
Ու Դարվինն ուզեց պարզել,
Ով ինչպե՞ս է առաջացել:

Տեսա՛վ, որ տարբեր խավեր,
Հագնում են բամբակյա շորեր
Բայց տածում են տարբեր մտքեր
Ահա թե ինչ պիտի պարզվեր:

Նման տարբերությունները,
Հագած շորը կամ մտքերը,
Կապված են կերակուրի հետ,
Պնդում էր մի պահեստապետ:

Գենոֆոնդի զարգացմանը,
Մարդու ինքնահաստատմանը,
Մեծ նպաստում գործեց մոդան,
Հետամնացները փախան:

Հետզհետե մարդկանց միջից,
Ով շուկայից, ով փողոցից,
Ջոկնվեցին ընտիրները,
Դե բերեք մեր աթոռները:

Ըստ զորության տիրող կարգի,
Ու նմանությամբ տեսակի,
Ձեռք բերեցին հաջողություն,
Ու առօրյա հարմարություն:

ԵՎ բնական օրենքներով,
Փողի, ծանոթի միջոցով,
Առաջացավ նոր դասակարգ,
Քյասիբներին շարին մի շարք:

Նույն գոյական միջավայրը,
Ընդհանուր սննդավայրը,
Նպաստեց օնտոգենեզին,
Զարգացած մարդու տեսքին:

Դա բնական ընտրում է,
Ու դեռ այսօր էլ գործում է,
Բայց այժմ կան նոր մեթոդներ,
Որ հորինեն նոր տեսակներ:

Հետազոտեցին գները,
Գնեցին թանկ հագուստները,
Որ զարգացնեն մարդու ցեղը,
Ու բարձրացնեն պաշտոնները:

Դա արդեն նոր գիտություն է,
Արհեստական ընտրություն է,
Որ ի հայտ գան նոր խավեր
Ու նոր մարդու տեսակներ:

Ու մի օր մի ատամնաբույժ,
Գցեց- բռնեց, որ վաղ թե ուշ,
Մարդու գանգը պետք է փոխել,
Որ չկարողանա ստել:

Մարդու գենաֆոնդը փոխեց,
Ինչ կար չկար հանեց թափեց,
Ժխտեց դաստիարակությունը,
Ընդհունեց փորձարկությունը:

Բացեց փորձարկության դպրոց,
Առաջացավ մեծ աղբանոց,
Կազմակերպեցին կոնսիլիում
Հայտարարեցին միլենիում:

Ու հենց միլենիումն սկսվեց
Նոր հիբրիդը հելավ կանգնեց:
Հենց առաջին քայլը գցե՛ց
Բոլորից շատ փող աշխատեց:

Հիբրիդը հնարամիտ էր,
Գանգը մի տեսակ ուրիշ էր,
Անվախ գնում էր ընտրման,
Չէր ճանաչում ոչ մի սահման:

Ընտելացավ ընտրումներին,
ետևվից միշտ գոռում էին,
Ու այդ հիբրիդի շնորհիվ,
Նոր խավը ձեռք բերեց պատիվ:

Առաջ եկան նոր դասերը
Ու նոր ենթատեսակները,
Նոր տեսակի դեմոկրատներ,
Առանց պոչ ու պոչավորներ:

Լիբերալներ, անարխիստներ,
Ժուռնալիստներ, պոպուլիստներ,
Խուժան կռվի վարպետները,
Զարգացան դեպուտատները:

Ըստ գանգերի ձևավորման
Ամենքը մի գիտուն դարձան:
Որպես էա՛կ, տաքարյուն են,
Բոլորը կաթնասուն են:

Գրանցվեցին թեկնածուներ,
Ավելի ուժեղ մուտանտներ,
Որոնք կռվում են ճակատով,
Ձեռքով, ոտով, փետով, քարով:

Իսկ նման բանավեճերը,
Ձևավորում են գանգերը,
Դառնում են բութ ու կռվասեր,
Իսկ շատ հաճախ կաշառակեր:

Դարվինն արդեն նկատում էր
Բոլորովին այլ տեսակներ,
Որ նման են կաթնասունին,
Քանզի ունեն նման մարմին:

Բայց մողեսի պես սողում են
Ու ամեն ինչի հասնում են:
Դարվինն ասեց.- Եղավ - չեղավ
Կաթնասողուն առաջացավ:

Նա հասկացավ ինչ կատարվեց,
Ով ինչ գնեց, ինչ վաճառեց,
Ինչ արժեք ունի տեսակը,
Ինչպես ոտք դարձավ սմբակը:

Ու երբ ամեն ինչ հասկացավ,
Թարմ մտքերով վերադարձավ,
Անցավ գործի ու գիտության,
Գրեց իր գիտական թեորիան:

Էվոլուցյան լավ է ընթանում,
Երբ հեղաշրջում է կատարվում,
Երբ ողնաշարավորները
Փոխում են իրենց դիրքերը:

Գործի են դնում փողերը,
Գնում են փափուկ տեղերը,
Ու ձեռք բերած դիրքի առթիվ,
Ձեռք են բերում փառք ու պատիվ:

Օրինակ կոկորդիլոսը,
Կամ դեպուտատ Փիլիպոսը,
Բոլորից լավ են կուլ տալիս
Ու միշտ արդար են դուրս գալիս:

Տեսակի օնտոգենեզը,
Պաշտպանեցին հարուստները,
Սելեկցիայի չենթարկվեցին,
Մնացին կուշտ ու առխային:

Իսկ նրանց ենթատեսակները,
Դարձան կաշառակերները,
Բոլոր երկկենցաղները,
Կրիաները ու գորտերը:

Համ սողում են, համ էլ լողում,
Ինչքան ասես շունչ են պահում,
Ինչո՜վ ասես որ չեն սնվում,
Քանզի դժվար են կշտանում:

Հաջորդ դասը սողուններն են,
Որոնք որպես օրենք զգույշ են,
Նրանց ոչ ոք չի բազմացնում,
Իրենք իրենց են բազմանում:

Ամենամեծ որդերն են,
Միայն փոր ու բերան ունեն,
Ամեն ծակից կարան մտնեն
Ու լավ ականջ դնել գիտեն:

Նրանց ձկներն են նմանվում,
Ավելի լավ են թաքնվում,
Կարան միշտ ել սկած մնան,
Ու ամեն գախտնիք իմանան:

Ջրի տակ են խաչասերվում,
Մենակ կառթով են բռնվում,
Իսկ բռնվելուց լռում են,
Ու բոլոր մեղքերը ժխտում են:

Այ ուրիշ բան թռչյունները,
Նրանք են հորինել սերը,
Միայն նրանք թռչել գիտեն,
Որ մյուսները երազեն:

Մյուսներն էլ երազեցին,
Բոլորը թևեր գնեցին,
Ու նրանք ով գնեց թևեր,
Դարձան չաղլիկ պինգվիններ:

Բայց շարունակում են սուզվել
Ու փորի յուղը հաստացնել,
Գիտեն երկար մի տեղ նստել,
Ոչ թէ ստեղծել, այլ կեղեքել:

Որպեա թռչուն ու օդաչու,
Ունեն կտուց, ածում են ձու,
Ու տաքացնում են ձվերը,
Ձևավորելով մտքերը:

Իսկ նա ով որ թև չգնեց,
Ընտրություններում պարտվեց,
Այդպիսիք որ չհոշոտվեն,
Հասկացան որ պիտի թռչեն:

Թռչում են ու նայում ներքև,
Ունեն միայն մի բանաձև,
Միշտ վեր ու վեր ու կա մի սեր,
Ամեքը մի փետրապատկեր:

Խելքը տված փետուրներին,
Հա թռչում են էստին, էնտին,
Կամ կռռում են կամ ծլվլում,
Կախված ով ինչով է սնվում:

Ու չեն փնտրում ճար ու հնար,
Որ չնտրվի ամեն հիմար,
Իսկ երբ հանկարծ զայրանում են,
Երկնքից ի վեր ծռտում են:

Ու ոչ ոք չի զայրանում,
Դա նշան է համարվում,
Ասում են թե խաբար է,
Դա բոլորին հարմար է,
Քանզի նորը դժվար է:
23.03.2004

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Հիմա

Խորհրդարան 2023