Փափուկ թերթի լրաճչողը»


«Փափուկ» թերթի թղթակիցը,
Մի փորձառու լրաճչող,
Ուզում էր, որ զրուցակիցը
Լինի դուդ և ունենա փող:

Նա իր գործը լավ գիտեր,
Հեյ գիտի պարոն դդեր,
Թե ուզում էք թուք ու մուր,
«Փափուկ» թերթից ունեք հյուր:

Գնաց մտավ մի մեծ շենք,
Ամենամեծ սենյակը,
Ու գրիչը որպես զենք,
Անցավ գործի գրչակը:

Էդ սենյակում մարդ չկար,
Մի չաղլիկ ճանճ էր տզզում,
Լրաճչողը արդար
Ձեռնեց հարց ու գրառում:

- Դուք ինչու՞ էք այստեղ տզզում,
Ի՞նչն է ձեզ անհանգստացնում,
Ե՞րբ տզզում էք սենյակում
Ձեզ ո՞ր թերթով են խփում:

- Տզզ, տզզզ, տզզզ…
- Ի՞նչ է նշանակում տզզ:
- Տզզ, տզ-տզ, տզզզզզզզ::
- Պարզ է, ուրեմն Տ.Զ..Զ:

Տնտեսական Զարգացումների Զավթիչ:
Ա՛յ քեզ լքտի բանկի վարի՜չ,
Դուք զավթում էք թե՞ զարգացնում,
Լսու՞մ էք ինձ, ձե՛զ եմ տզզում:

- Ու հմուտ լրաճչողը
լրացրեց հաջորդ տողը.
- ԵՎ այսպիսով, պարոն ճանճը
Դեռ չի ընկել սարդի չանչը:

- Ու շտապ վազեց լրաճչատուն,
Ուղիղ հրատարակչություն,
Այնպես ճչաց, որ իր ձայնից
Ինքն էլ թռավ կանգնած տեղից:

Ու օդի մեջ տեսավ հեռուն,
Տեսավ բարին, ճշմարտություն,
Տեսավ հեռու կանաչ դաշտում
Մի վրդովված էշ էր զռում:
Մտքում կապվեց մի նոր հանգույց,
Հորինեց նոր հարցազրույց:
12.07.2006

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Հիմա

Խորհրդարան 2023