ԿենսաբազմաՁայնություն
Երևանում 2026 թ. հոկտեմբերի 19-ին անցկացվեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը (COP17): Այդ համաժողովը մեծ ազդեցություն գործեց մեր խորհրդարանի վրա, հատկապես ընդդիմության։ Մեր պատգամավորները վռազ հասկացան, որ եթե խոսքը կենսաբանության մասին է, ապա այն վերաբերում է բոլոր կենդանի էակներին և բույսերին, որ կենդանիներն ու բույսերը կապված են իրար հետ։ Օրինակ՝ եթե չլինեն որոշ բույսեր, ապա հնարավոր չի լինի պատրաստել շատ կերակուրներ։ Օրինակ՝ եթե չլինի կակաչ, չի կարելի թխել կակաչի սերմով (մակով) բուլկի։ Իսկ այն պատգամավորները, որոնք գիտեն՝ ինչպես իշմար տալ (իշմար՝ հասկացնել, ենթամշակութային սլենգ, օգտագործվում է ընդդիմադիր պատգամավորի կողմից), այդ պատգամավորները մտածեցին, որ COP17-ն Հայաստանում անցկացնելով՝ միջազգային հանրությունը իրենց իշմար է տալիս՝ պաշտպան կանգնել ձայների բազմազանությանը, խթանել բազմաձայնությունը։ Եվ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես պետք է լինի բնության մեջ։ Բնության մեջ կենդանիները ձայներ են հանում տարբեր պատճառներով. գայլը ոռնում է, կատուն մլավում է, շունը ...